Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 1․2 դասարանի սովորողներ, ընտանիքի անդամներ
Ժամանակահատված՝ դեկտեմբերի 28-ից հունվարի 8.
Սովորողներն աշխատում են հեռավար: Նախատեսվում է իրականացնել ամանորյա- տոնական, ընտանեկան նախագծեր:
Խնդիրները՝
- ստեղծագործական երևակայության զարգացում
- մեդիատեխնոլոգիաների զարգացում ու համակարգչային Paint ծրագրի կիրառում
- բանավոր և գրավոր խոսքի զարգացում
Թեմաները՝
- Ամանորի մասին պատմում են տատիկ-պապիկները, հայրիկ-մայրիկները՝ խոսելով իրենց բնակավայրի Ամանորի, Ձմեռ պապի նվերների մասին /պատրաստե՛լ ձայնագրություն/
- Ինչպե՞ս եք նշել Ամանորն ընտանիքում, տեսաշնորհավորանք-բարեմաղթանքների շքերթ /պատրաստե՛լ տեսանյութ/
- Ամանորյա տոնական բացիկներ Paint նկարչական ծրագրով
- Ձմեռը մեր գյուղում, քաղաքում, այլուր, /ֆոտոնկարներ/
- Սահնակով, դահուկով սահի՛ր, ձնագնդի խաղա՛ և տեսանյութ պատրաստի՛ր
Սիրելի՛ սովորող, ընտրի՛ր նշված թեմաներից մի քանիսն ու ներկայացրո՛ւ տեսանյութի, ռադիոնյութի, էլեկտրոնային բացիկի տեսքով:
Աշխատանքները կհրապարակվեն դասարանական բլոգում, դպրոցի ենթակայքում:
Նախագծի ամփոփումն՝ այստեղ