Սեբաստացու օրեր. կրթահամալիրի տոն

Ժամանակահատվածը՝ նոյեմբեր ամիս
Մասնակիցներ՝ 1-ին դասարանի սովորողներ, ընտանիքներ

Նպատակը և խնդիրները՝ 

  • առաջին դասարանի սովորողներին ավելի լավ ծանոթացնել կրթահամալիրին
  • բանավոր խոսքի զարգացում,
  • ստեղծագործական երևակայության զարգացում
  • հետազոտելու, ուսումնասիրելու կարողությունների զարգացում
  • շրջակա աշխարհի նկատմամբ հոգատար վերաբերմունքի ձևավորում

Աշխատանքային ուղղությունները՝

1.Ընտանեկան թթուդրիկի ծես

2. Երկրոգործության, տեխնոլոգիական հանրակրթության ստուգատես՝ Իմ բույսը, իմ թաղարը

Նախագծի իրականացման քայլաշար՝

  • այցելություններ ջերմոց-լաբորատորիա, վարպետության դասեր տիկին Շողիկի հետ
  • ծանոթացում բույսերի խնամքին., բույսերի մասին որոշակի տեղեկությունների ձեռք բերում ու կիրառում
  • ջրի մեջ կտրոնի արմատակալումից և թաղարի մեջ տնկելուց հետո բույսի խնամքին, ինքնուրույն հետևելու կարողության ձեռք բերում

    Ընթացքը՝
    Նախատեսվում է կրթահամալիրի տոնին նվիրված թաղարներ տնկել: Յուրաքանչյուր սովորող ունենում է սենյակային բույսի կտրոն, դնում է ջրի մեջ և ամեն օր հետևում է փոփոխություններին: Երբ կտրոնը արմատակալում է, նրան տեղափոխում ենք հողի մեջ: Դասասենյակում յուրաքանչյուր սովորող ունենում է իր թաղարը և զբաղվում է նրա ամենօրյա խնամքով:

3. Տեխնոլոգիական աշխատանք՝  թաղարների պատրաստում

4. «ԾԱԾԱՆ» ռադիոյի նոր եթերաշրջան՝ «Ես սեբաստացի …. եմ»
Նպատակը՝

  • առաջին դասարանի սովորողներին ավելի լավ ծանոթացնել կրթահամալիրին
  • սովորողը ինքնուրույն կարողանում է օգտվել ձայնագրիչից
  • բանավոր խոսքի զարգացում
  • ստեղծագործական երևակայության զարգացում

Ուղղորդող հարցեր՝

  • Ես սեբաստացի … եմ
  • Ինչո՞ւ եմ ես սեբաստացի
  • ինչպի՞սին է Սեբաստացին
  • Ինչո՞ւ է մեր դպրոցը այսպիսին
  • Ինչո՞ւ եմ սիրում իմ դպրոցը
  • Ինչպիսի՞ն պիտի լինի իսկական սեբաստացին

5. Բնագիտական փորձեր
Կատարելու ենք բնագիտական երկու փորձ՝ Ձողիկը կաթուցիչ, Գունավոր ծաղիկները:

Նախագիծը ամփոփվում է տոնակատարությամբ, ծիսական հարիսայով ու թթվի համտեսով:

Ամփոփումը՝ այստեղ