«Իմ թաղարը, իմ բույսը» նախագիծ

1

Երկրագործության, տեխնոլոգիական ստուգատես՝ Իմ բույսը, իմ թաղարը

Նախագծի տևողությունը՝   նոյեմբերի 1-ից դեկտեմբերի 10-ը
Մասնակիցները՝ Հյուսիսային դպրոցի 1.2 դասարան
Պատասխանատու՝ Լուսինե Բարխուդարյան /դասվար/
Համագործակցություն՝ Շողիկ Պողոսյանի, բնագետ Անժելա Բլեյանի և տեխնոլոգ Տաթև Աթոյանի հետ

Նպատակ և խնդիրներ

  •  Ստեղծել դասարանական ծաղկանոց:
  • Դասասենյակում և տանը  թաղարային բույսերի աճեցում և խնամք:
  •  Փոքր հասակից  սիրո և հոգատարություն սերմանում դեպի բույսը, դեպի շրջապատը:
  •  Ինքնուրույն անհատի ձևավորման նոր որակ:
  •  Ջրի մեջ կտրոնի արմատակալումից և թաղարի մեջ տնկելուց հետո բույսի խնամքին, ինքնուրույն հետևելու կարողության ձեռքբերում:
  • Բույսերի բազմացման և խնամքի տեխնոլոգիական հմտությունների և կարողությունների հաղորդում /այցելություն ջերմոց-լաբորատորիա, վարպետության դաս տիկին Շողիկի հետ/
  • Տեխնոլոգիական հմտությունների զարգացում /թաղարների ձևավորում/

Նախագծի իրականացման քայլաշար՝

  • այցելություն ջերմոց-լաբորատորիա, վարպետության դաս տիկին Շողիկի հետ
  • ծանոթացում բույսերի խնամքին., բույսերի մասին որոշակի տեղեկությունների ձեռք բերում ու կիրառում
  • ջրի մեջ կտրոնի արմատակալումից և թաղարի մեջ տնկելուց հետո բույսի խնամքին, ինքնուրույն հետևելու կարողության ձեռք բերում
  • Տեխնոլոգիական աշխատանք՝  թաղարների ձևավորում

Ընթացքը՝
Նախատեսվում է կրթահամալիրի տոնին նվիրված թաղարներ տնկել: Յուրաքանչյուր սովորող ունենում է սենյակային բույսի կտրոն, դնում է ջրի մեջ և ամեն օր հետևում է փոփոխություններին: Երբ կտրոնը արմատակալում է, նրան տեղափոխում ենք հողի մեջ: Դասասենյակում յուրաքանչյուր սովորող ունենում է իր թաղարը և զբաղվում է նրա ամենօրյա խնամքով:

Արդյունքում՝

  • սովորողների խմբասենյակում եւ տանը ունենալ սեփական ձեռքերով  աճեցրած օգտակար սենյակային թաղարով  բույսեր :
  •  Փոքրիկ անհատի ձևավորում՝ հոգատար բույսի և շրջապատի նկատմամբ, որը տիրապետում է բույսերի բազմացման և խնաքի տեխնոլոգիական հմտություններին՝  իր ձեռք բերած նոր կարողությունների օգնությամբ:
  • Ունենալ էկոլոգիապես մաքուր կանաչ սենյակներ:

Ամփոփումը՝ այստեղ