Ուսումնական ճամփորդություն դեպի Ջրվեժ անտառապարկ

Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 1.2, 2.3  դասարանի սովորողներ
Վայրը՝  Ջրվեժի արգելոց
Օրը՝ նոյեմբերի 20
Մեկնումը՝ 10։00
Վերադարձը՝ 14:00

Պատասխանատուներ՝  Լուսինե Բարխուդարյան, Արմինե Մակվեցյան, Լիանա Ռոզիկյան,Անուշ Թորոսյան

Նպատակը՝

  • Աշնանային զբոսանք, քայլարշավ անտառապարկում
  • Աշնանային նկարչական պլեներ, ֆոտո պլեներ
  • «Ուսումնական աշուն» նախագծի ամփոփում
  • Աշնանային ընթերցումներ
  • Թավալագլոր, տերևախաղ

Խնդիրները՝

  • Ճամփորդական կանոնների պահպանում ու կիրառում.
  • Միասին քայլելու, դժվարություններ հաղթահարելու հմտության զարգացում
  • Շրջակա միջավայրի ուսումնասիրում, ճանաչում, խնամք
  • Ստանալ որոշ բնագիտական-ճանաչողական տեղեկություններ (ճանաչել ու տարբերել ծառ, թուփ, սաղարթ, տերև, ճյուղ…. հասկացությունները)
  • Բանավոր խոսքի զարգացում.
  • Ստեղծագործական մտքի զարգացում

Ճամփորդության նկարագրություն

Նախապատրաստական փուլ. Սովորողներն ուսումնասիրում են քարտեզը, գտնում «Ջրվեժ» անտառապարկը։ Սովորողները դասավորում են ճամփորդական ուսապարկը։

Ճամփորդության ընթացքը.
Հետևում ենք, թե որ ժամին ենք դուրս եկել դպրոցից, ինչքան ժամանակում ենք տեղ հասել, համեմատում ենք քարտեզի տվյալների հետ:

Քայլարշավ անտառապարկում. Սովորողների հետ քայլում ենք անտառապարկում, ուսումնասիրում ծառերը, թփերը։ Անհրաժեշտության դեպքում մաքրելու ենք շրջակա տարածքը, իրականացնելու ենք աշնանային ընթերցանություն,  լուսանկարչական, նկարչական պլեներ: Նախատեսում ենք Ջրվեժի արգելոցից հավաքել կաղիններ ու տերևներ՝ աշնանային կոլաժներ պատրաստելու համար:

Անհրաժեշտ պարագաներ՝

  • Ուսապարկ
  • Ալկոգել
  • Թաց և չոր անձեռոցիկներ
  • Բրդուճներ
  • Ջուր-ջրաման-թերմոս
  • Տաք հագուստ, հարմար կոշիկ
  • Բուժական արկղիկ /դպրոցից/
  • Մեդիագործիքներ – հեռախոս, ֆոտոխցիկ
  • Գունավոր մատիտներ, թղթեր
  • Աղբի տոպրակ, մեկանգամյա օգտագործման ձեռնոցներ /դպրոցից/
  • Հեռադիտակ

Կարևոր

  • Մասնակիցները ջերմաչափվելու են մեկնելուց առաջ
  • Մեքենան լինելու է ախտահանված
  • Մեզ հետ ունենալու ենք ախտահանիչ լուծույթ, պարբերաբար ախտահանելու ենք ձեռքերը
  • Պահպանվելու են հակահամաճարակային բոլոր նորմերը

Ակնկալվող արդյունքները

Ունենալ աշնանային ստեղծագործությունների աուդիոընթերցում, լուսանկարների ցուցահանդես, ճամփորդական պատումներ դասարանական բլոգում։

Оставьте комментарий