Ես կարողանում եմ հորինել՝ «Պայծառ արևն ու մութ ամպիկը»

Հեղինակ՝ Վան Բաղդասարյանվան

Լինում է, չի լինում մի ուրախ արև և տխուր ու մութ ամպիկ է լինում։ Արևը շատ էր սիրում երեխաներին, նրանց ջերմացնում էր, տաքացնում իր շողերով, իսկ ամպիկը տխրեցնում էր երեխաներին՝ մռայլ ու մութ օրերով։ Մի օր ամպիկը որոշեց գողանալ արևի շողերը։ Նա կապեց շողերը և դրեց պարկի մեջ։ Եկան մութ և մռայլ օրերը, երեխաները չէին խաղում բակում, պատուհաններից նայում էին երկինք՝ դեպի արևը, խնդրում նրան շուտ վերադառնա և ուրախացնի նրանց։ Արևը ամպերի մեջ փնտրում էր իր շողերը։ Մի օր ամպիկը տեսավ Վանի տխուր աչքերը, որը արևին էր սպասում, և հասկացավ, որ պետք է վերադարձնի արևին իր շողերը, որ Վանը և բոլոր երեխաները պետք է ուրախանան, տաքանան, բակում շատ խաղեր խաղան։ Եվ ահա արևը կրկին շողում էր, ջերմացնում բոլորին։ Արևը արդեն եկել է, վաղն էլ ամպիկը կգա։

Հեղինակ՝ Գևորգ ԱվետիսյանԳևորգ

Լինում է, չի լինում մի մութ ամպիկ, որը շատ էր ուզում ընկերանալ արևի հետ, բայց հենց մոտենում էր նրան, ծածկում էր, և արևը այլևս չէր կարողանում շողալ։ Նրանք երկար մտածում էին ինչ անել, որ կարողանան իրար հետ խաղալ, և գտան ելքը․ ամպիկը զգուշորեն մոտեցավ արևին և կանգնեց նրա կողքին, իսկ արևը իր շողերով ջերմացրեց ամպիկին, ամպիկը ուրախությունից լաց եղավ, և տեղաց արևային անձրև, իսկ հետո երկնքում հայտնվեց գունագեղ ծիածանը։ Դրանից հետո ամպիկն ու արևը հաճախ էին միասին խաղում, և ամեն անգամ նրանց խաղին մասնակցում էր նաև գեղեցիկ ծիածանը։

Հեղինակ՝ Գայանե ԴանիելյանԳայանե

Լինում է, չի լինում մի ժպտացող արև ու մի մութ ամպիկ։ Մի անգամ նրանք հանդիպեցին, և մութ ամպիկն ասաց․
-Արև՛, ճանապարհ տու՛ր ինձ։ Արևն ասաց․
-Ինչու՞ պետք է ես զիջեմ, սա իմ ճանապարհն է։
Արևն ու ամպիկը վիճեցին, տեղաց անձրև, արևը փայլեց, և այդ ժամանակ հայտնվեց ծիածանը, իսկ արևն ու ամպը գեղեցիկ ծիածանի վրա հաշտություն կնքեցին։ Ծիածանը ուրախացրեց բոլոր երեխաներին և մեծերին։ Ահա այսպես էլ հեքիաթն ավարտվեց։

Հեղինակ՝ Դանիել Բարոյանդանիել
Ամառային գեղեցիկ առավոտ էր: Երկնքում շողում էր պայծառ արևը, իսկ բակում խաղում էին երեխաները: Հանկարծ երկնքում երևաց մութ ամպիկը: Որոշ ժամանակ անց անձրև տեղաց: Բակում խաղացող երեխաները թրջվեցին: Պայծառ արևը ստիպված հեռացավ: Սակայն արևը չէր նեղացել, քանի որ նա մութ ամպիկի ընկերն էր:

Հեղինակ՝ Խաչիկ ՄիքայելյանԽ

Ամեն առավոտ, երբ արևը դուրս էր գալիս, բոլորը ուրախանում էին: Թռչունները ծլվլում էին, ծաղիկները ծաղկում ու բուրում, գետակները քչքչում, իսկ երեխաները երգում ու պարում էին: Եվ ամեն անգամ մութ ամպիկը վերևից նայում էր, մտածում ու բարկանում․
-Տեսնես, որ արևը չլինի ու միշտ ինձ տեսնեն, երեխաները նույն կերպ կուրախանա՞ն։
Եվ մի առավոտ ամպիկը ծածկում է արևին: Արևին չտեսնելով՝ ոչ ոք չուրախացավ, թռչունները չէին ծլվլում, ծաղիկները չէին ծաղկել, գետակները լուռ հոսում էին, իսկ երեխաները ոչ երգում էին, ոչ էլ պարում:
Այդպես անցավ մի քանի օր: Քանի որ բոլորը տխուր էին, մութ ամպիկը նույնպես տխրեց, մի փոքր արտասվեց, անձրևեց ու հեռացավ: Երկնքում նորից շողաց պայծառ արևը, և կրկին բոլորը ուրախ էին: Մութ ամպիկն էլ էր ուրախ:

Հեղինակ՝ Դիանա Բալյանդիանա

Գեղեցիկ մի առավոտ արևը դուրս եկավ ամպի տակից և ասաց.
-Մութ ամպիկ, գնա հեռացի՛ր, հիմա առավոտ է, և ես պետք է ջերմացնեմ երկիրը:
Ամպիկը տխրեց և ասաց.
-Լա՛վ, ես կգամ գիշերը:
Ամպիկը գնաց, արևը սկսեց ջերմացնել երկիրը, երեխաները վազեցին բակ խախալու, ծաղիկները սկսեցին ծաղկել, ծառերը բողբոջեցին, թռչունները սկսեցին երգել, և ջերմացավ մեր երկիր մոլորակը:

Հեղինակ՝ Էվա ԽաչատրյանԷվա

Ամեն առավոտ պայծառ արևն ու մութ ամպիկը վիճում էին: Մութ ամպիկն ուզում էր ջրել երկիրը, իսկ պայծառ արևն ուզում էր իր ջերմությամբ ուրախացնել փոքրիկներին:
Արևը մութ ամպիկին ասաց.
-Մութ ամպիկ, արի՛ դու երեկոյան քո անձրևոտ կաթիլները թափիր, որ ծառերը և ծաղիկները ծաղկեն, իսկ ես առավոտյան կգամ և մինչև երեկո կուրախացնեմ բոլորին:
Ամպիկը տխրեց և ասաց.
-Բայց ես ուզում եմ, որ առավոտյան երևամ, անձրև գա և հետո գեղեցիկ ծիածան կապեմ երկնքում, որ փոքրիկները ուրախանան:
Արևը երկար մտածեց և ասաց.
-Լա՛վ, միայն արի ամսվա մեջ մի օր, առավոտյան անձրև բեր և ծիածան կապիր:
Եվ այսպես պայմանավորվեցին պայծառ արևն ու մութ ամպիկը:

Հեղինակ՝ Արևիկ ՆերսիսյանԱրևիկ

Պայծառ արևը իր ճառագայթներով աճեցնում և ջերմացնում էր գեղեցիկ ծաղիկներին։ Մի օր, մութ ամպիկը տեսնելով արևի ջերմությունը ծաղիկների նկատմամբ, բարկանում է և բարկությունից առատ անձրև է գալիս, և պոկում է բոլոր ծաղիկները ։
Տեսնելով արևի տխրությունը՝ ամպիկը ուրախանում է։ Բայց պայծառ արևը շարունակեց խնամել և ջերմացնել ծաղիկներին։

Հեղինակ՝ Նատալի ԳանջալյանՆատալի

Այսօր մենք ընտանիքով ուղևորվեցինք Ապարան հանգստի։ Այնտեղ ես մեծ եղբորս և փոքր քույրիկիս հետ մի լավ վազվզեցինք ու խաղացինք։ Պայծառ արևը ու մութ ամպիկը մեզ հետ կարծես խաղ էին անում ու մեկ արևն էր դուրս գալիս, մեկ մութ ամպիկը։ Հենց որ արևը դուրս էր գալիս, մենք մեր տաք հագուստը հանում էինք, հենց մութ ամպիկն էր հայտնվում, մենք մեր տաք հագուստն էինք հագնում ու էլի վազվզում։ Շնորհակալություն պայծառ արև ու մութ ամպիկ, որ մեզ հետ միասին խաղացիք։

Հեղինակ՝ Ալեքսանդր ԱվետիսյանԱլ

Մի օր պայծառ արևը ծագեց ու սկսեց ջերմացնել բոլորին: Արևն իր շողերով ու ջերմությամբ ուրախություն էր պարգևում ամենուր: Բայց մութ ամպիկը, տեսնելով արևի պայծառությունը, շտապեց գալ ու արևին փակել, որպեսզի արևը մնա մութ ամպերի տակ, և սկսեց հորդառատ անձրև գալ։ Արևը համբերությամբ սպասում էր ամպերի տակ, բայց հենց անձրևը դադարեց, արևը նորից սկսեց պայծառ շողերով շողալ։

Հեղինակ՝ Սերժ ՀովհաննիսյանՍերժ

Պայծառ արևը շողում էր երկնքում: Քամին նրա մոտ է բերում մի ամպիկ: Ամպիկն այնքան է մեծանամ, որ դառնում է մեծ անձրևաբեր, մութ ամպ: Արևի պայծառությունը խամրում է: Տեղում է հորդառատ անձրև, երկինքը պարզվում է, և արևը կրկին պայծառ շողում է:

Հեղինակ՝ Օֆելի Զեյնալյանօֆելի

Մի անգամ արևը գնաց ամպի տուն, նա գնաց փափուկ փոքրիկ ամպի մոտ և ասաց․
-Իսկ դու գիտե՞ս որտեղ է իմ ընկեր մութ ամպիկը։
-Ես նրան տեսել եմ անձրևից առաջ,-պատասխանեց փոքրիկ ամպիկը։
Արևը գնում և գտնում է իր ընկերոջը և պայծառ շողերով գրկում նրան։

Հեղինակ՝ Դավիթ Հակոբյանդավիթ

Մի անգամ, երբ արևը ուզում էր տաքացնել բոլորին, մութ ամպիկը կրկին խանգարեց: Ամպիկը չէր ուզում, որ երեխաները տանից դուրս գան: Երեխաները շատ էին ուզում լողալ լճում և խնդրում էին արևին, որ դուրս գա: Արևը հաղթեց մութ ամպիկին, և երկնքում երևաց ծիածանը:

Հեղինակ՝ Վիկ Աբրահամյան
Լինում է, չի լինում մի պայծառ արև ու մի մութ ամպիկ է լինում։ Նրանք միշտ վիճում էին։ Արևը միշտ իրենն է ասում, իսկ ամպիկը՝ իրենը։ Նրանք Իրար միշտ խանգարում էին՝ արևը ջերմացնում էր, իսկ ամպիկը խանգարում էր արևին, փակում նրա ճանապարհը, որ արևը չջերմացնի, իսկ ինքն իր կաթիլներով ջրում է։ Բայց մի օր հրաշք է կատարվում․ նրանք ընկերանում են ու իրար սկսում օգնել։ Երբ բնությունը մրսում է, արևն է ջերմացնում, իսկ երբ բնությունը ծարավում և չորանում է, ամպիկն իր կաթիլներով ջրում է։ Մինչ օրս արևն ու ամպիկը ընկերներ են միշտ իրար օգնում են:

Հեղինակ՝ Ալեքսանդր ԽաչատրյանԱլեքսանդր Խ․

Оставьте комментарий