Նամակ ընկերոջս

Ես կարողանում եմ մուտք գործել էլեկտրոնային փոստ և նամակ գրել ընկերոջս՝

Բարի ողջո՛ւյն, իմ ընկեր՝ ընկեր Լուսինե: Ես կարծում եմ, որ իմ ամենամոտ ընկերը դուք եք, որովհետև միայն ընկերն է սովորեցնում ամենալավը, օգտակարը և օգնում դժվարին պահերին: Ես շատ ուրախ եմ, որ ունեմ Ձեզ պես լավ և հոգատար ընկեր: Ես Ձեզ շատ հարգում և սիրում եմ:

                                                                                      Ձեր ընկեր՝ սեբաստացի Վիկ

Ողջո՛ւյն, իմ դասընկերներ: Ինչպե՞ս եք անցկացրել հանգստյան օրերը: Գիտե՞ք, ես ձեզ շատ եմ կարոտել և ուզում եմ, որ նորից դպրոց գամ, որ խաղամ ձեզ հետ: Ես ուզում եմ այնպես լինի, որ մենք հաճախակի հանդիպենք արձակուրդներին ու նամակ գրելու կարիք չլինի: Ես ձեզ շատ եմ սիրում և ուրախ եմ, որ ունեմ ձեզ պես ընկերներ:

Սիրով՝ Էվայից

Բարև՛, իմ սիրելի ընկեր․․․ես քեզ շատ եմ կարոտել։ Շուտով, երբ սկսեն ամառային արձակուրդները, ես կգամ գյուղ ու մենք նորից իրար հետ երկար կխաղանք, կվազվզենք այգում։ Հիմա ես դպրոց եմ գնում։ Գիտե՞ս, ես արդեն տառաճանաչ եմ, կարողանում եմ գրքեր կարդալ։ Ես լողալ և մարզվել գիտեմ, աշխատում եմ համակարգչով։ Ես կարողանում եմ մաթեմատիկական առաջադրանքներ կատարել։ Երբ հանդիպենք, ավելի մանրամասն կպատմեմ։ Դե լավ մնա, մինչև կհանդիպենք։

Քո ընկեր՝ Գևորգ

Բարև՛, Դավիթ։ Ես արդեն գիտեմ բոլոր տառերը և իմ առաջին նամակը որոշեցի գրել քեզ: Վաղուց չենք տեսնվել, ինչպե՞ս ես, ինչպե՞ս են քո դասերը: Սիրո՞ւմ ես քո դպրոցը: Ես շատ եմ սիրում իմ դպրոցը: Իմ դասերը անցնում են շատ հետաքրքիր: Սպասում եմ քո նամակին:

Քո մանկապարտեզի ընկեր՝ Դավիթ

Բարև՛, իմ ընկեր, ինչպե՞ս են անցնում օրերդ դպրոցում: Ես արդեն տառերը գիտեմ ու դրա համար որոշեցի քեզ նամակ գրել: Կցանկանամ, որ դու էլ ինձ պատասխան նամակ գրես։ Ես քեզ շատ եմ կարոտել և ուզում եմ, որ արձակուրդները շուտ լինի, որպեսզի միասին նորից խաղանք:

Քո սիրելի ընկեր՝ Ավետիսյան Ալեքսանդր

Բարև՛, իմ սիրելի Օֆելի։ Վաղուց չենք հանդիպել ,ինչպես՞ ես, ինչպես՞ են դասերդ։ Հուսով եմ՝ օրերը շուտ կանցնեն և մենք նորից կհանդիպենք։

Քո ընկերուհի Արևիկից

Գայանե ջա՛ն, ընկեր Լուսինեն ուղարկել  է  մաթեմատիկայի  թերթիկ /Պատմի՛ր թվի մասին/, պետք է աշխատենք թերթիկով։ Կհանդիպենք դպրոցում։

Քո ընկեր՝ Վան

Բարև՛, Վարդան․․․
Վաղը դասերից հետո կգամ ձեր տուն, որ խաղանք ու ձեր ծառի սև թթից ուտենք։
Մինչ վաղը։

Նատալի

Բարև՛, Միհրան։
Ինչպե՞ս ես, շատ կցանկանայի նորից հանդիպեինք ու ողջ օրը խաղայինք, ինչպես մանկապարտեզում  էինք անում․․․եթե հարմար է, արի հանդիպենք։
Առայժմ․․․

Լևոն Դավթյան

Նամակ ուսուցչուհուս՝
Բարի՛  երեկո, իմ շատ սիրելի ընկեր Լուսինե։ Ինչպե՞ս   եք։

Ձեր սան՝ Օֆելի

Оставьте комментарий