Ռոդարիական՝ «Չարաճճի կարկուտի և խորամանկ ցողիկի արկածները»

օԵս կարողանում եմ հորինել․
Հեղինակ՝ Օֆելի Զեյնալյան
Լինում է,  չի լինում, մի չարաճճի կարկուտ է լինում, որն ունենում է շատ խորամանկ քույրիկ։ Խորամանկ ցողիկը շատ է սիրում նկարել։ Ամեն երեկո, չարաճճի եղբորից թաքուն, մայրիկի հետ գնում է նկարչության դասերի։ Մի օր այդ ամենի մասին իմանում է եղբայրը և ասում է քույրիկին․
-Ինչո՞ւ ինձ էլ չես տանում քեզ հետ նկարչության դասերի, ես էլ եմ ուզում նկարել սովորել։
-Չեմ տանում, որովհետև դու շատ չար ես, նեղացնում ես բոլորին,կոտրում ես ամեն ինչ։
-Քույրի՛կ, ես խոստանում եմ, ինձ լավ կպահեմ, միայն թե ինձ էլ քեզ հետ տար դասի։ Եթե ես հաճախեմ արվեստի դպրոց, կկարողանամ նկարել և ավելի բարի ու խելոք կլինեմ։ Այս ամենը լսելով՝ մայրիկը իր տղային ևս տանում է նկարչության։ Քույր ու եղբայր ամեն առավոտյան սիրով գնում են դասի և գեղեցիկ նկարներով վերադառնում տուն։

Հեղինակ՝ Խաչիկ Միքայելյան
Կարկուտը և Ցողիկը եղբայր ու քույր էին:Կարկուտը չլսող, կամակոր, չարաճճի էր, իսկ Ցողիկը՝ հանգիստ, քնքուշ և խորամանկ: Մի օր Ցողիկը ընկավ Կարկուտի խելքին և միասին փախան տնից: Նրանք գնացին բուսաբանական այգի ու սկսեցին խաղալ պահմտոցի: Միևնույն ժամանակ վնասեցին ծառ ու թուփ: Մայրիկը նկատեց, որ քույր ու եղբայր տանը չեն և դուրս եկավ փնտրելու Կարկուտի հետքերով: Հասավ բուսաբանական այգի և առաջինը նկատեց Կարկուտի վնասած, գետնին թափված տերևները, իսկ հետո Ցողիկի մարգարիտները խոտերին: Երկուսին էլ շուտ գտավ և բերեց տուն:

Հեղինակ՝ Էվա Խաչատրյան
Մի անգամ ամպի երեխաներից չարաճճի Կարկուտը և խորամանկ Ցողիկը որոշում են անկարգություն անել Հյուսիսային դպրոցի բակում: Եվ սկսում է անդադար կարկուտ թափվել երկնքից, իսկ խորամանկ Ցողիկը ապակիների վրա նախշեր է անում: Սկզբում երեխաներին դուր եկավ անկարգ Կարկուտի և Ցողիկի արարքները, բայց հետո տխրեցին և սկսեցին մտածել, թե ինչ անեն, որ հանկարծ իրենց գեղեցիկ բակը չփչանա: Եվ սկսեցին երգել արևի երգը: Այնպիսի ոգևորությամբ էին երգում, որ արևը դուրս եկավ ամպի տակից և ջերմացրեց երեխաներին ու փչացրեց չարաճճի Կարկուտի ու խորամանկ Ցողիկի պայմանը:

Հեղինակ՝ Գևորգ Ավետիսյան
Լինում են, չեն լինում, մի քույր ու եղբայր են լինում։ Քույրը շատ գեղեցիկ աղջիկ էր, անունը՝ Ցողիկ, իսկ եղբայրը՝ մի չարաճճի տղա, անունը՝ Կարկուտ։ Մի անգամ նրանք ուզեցին բնության հետ խաղ խաղալ։ Ցողիկը շողշողուն կաթիլներով ծածկեց բոլոր բույսերին, Կարկուտն էլ որոշեց նրանից ետ չմնալ, բայց ի՞նչ իմանար խեղճ Կարկուտը, որ իր շարած մարգարիտները քարի պես ամուր են և կարող են կոտրել քնքուշ ծաղիկների նուրբ թերթիկները։ Դե, իհարկե, նա շատ տխրեց իր արարքի համար, դրա համար էլ հիմա մարգարիտներ թափում է միայն բարկացած ժամանակ ու հետո նորից ամաչում իր արարքից։ Ես էլ նրան խորհուրդ կտամ բարկացած ժամանակ ոչինչ չանել, մեկ է, հետո փոշմանելու է։Հեղինակ՝ Դիանա Բալյան
Լինում  է,  չի  լինում,  մի    չարաճճի  Կարկուտ է լինում  և մի խորամանկ   Ցողիկ: Ցողիկը    չեր  ուզում, որ Կարկուտը՝ իր եղբայրը,  չարաճճի  լիներ, որովետև Կարկուտը, իրոք, շատ  չարաճճի էր: Նա  փչացնում էր  բնությունը, ծառերը, ծաղիկները և  ճյուղերը, իսկ Ցողիկը, ճիշտ  է, խորամանկ  էր,  բայց նա շատ  գեղեցիկ  էր և ձմռանը   իր պաղ   մատիկներով  պատուհաններին  նախշեր  էր  անում ու ամբողջ  օրը   կռվում Կարկուտի հետ: Նրանց   Ամպիկ   հայրիկն ու մայրիկը  բարկանում էին  նրանց   վրա,  բայց  հենց մայրիկն ու հայրիկը  հեռանում էին, նրանք  նորից կռվում էին: Հետո նրանք  ընկերացան և գնացին  իրենց մայրիկի ու հայրիկի մոտ՝ միանալով իրենց  ընտանիքին: Ահա  մենք  իմացանք  նրանց  ընտանիքի  մասին:

Հեղինակ՝ Ալեքսանդր Ավետիսյան
Չարաճճի կարկուտը շատ դաժան է ու չար։ Նա գալիս է ու փչացնում խոտերն ու ծաղիկները, այդ պատճառով մարդիկ չեն սիրում նրան, երեխաները նույնիսկ վախենում են նրանից: Իսկ փոքրիկ ցողիկը նուրբ նստում է խոտերի ու ծաղիկների վրա, նա այնքան սպիտակ է ու գեղեցիկ, իսկ երբեմն էլ այնքան խորամանկ, որ դժվար է նրան նկատելը:

Հեղինակ՝ Նատալի Գանջալյան
Ամպերը սևացան։ Կայծակը ցոլաց։ Կարկուտը ջարդեց ծառերի ճյուղերը։ Երկինքը բացվեց։ Արևից պսպղացին խորամանկ ցողիկները։

Հեղինակ՝ Դանիել Կյուրեղյան

Оставьте комментарий