«ԾԻԱԾԱՆ» ռադիո

«Ծիածան» ռադիոն սկսել ենք թողարկել 1.2 դասարանի սովոորղների հետ  2020-2021 ուստարվա սկզբից։ Սովորողների հետ միասին ընտրեցինք ռադիոյի անունը՝ «Ծիածան», քանի որ արդեն ունեինք «Ծիածան» անվամբ դասարանական բլոգ, այդպես  որոշեցինք ռադիոն նույնպես անվանել նշված անունով։
Սովորողներին հենց սկզբից էլ շատ հետաքրքրեց մեր ռադիոն, չնայած սկզբանական շրջանում ես ավելի շատ էի միջամտում, ուղղորդում, օգնում, սակայն ռադիոյի զարգացման ընթացքում իմ միջամտությունը գնալով պակասեց։ Սովորողները սկսեցին ավելի ինքնուրույն դառնալ, խոսքն ավելի ազատ, անկաշկանդ և գրագետ շարադրել, զարգացավ նաև ինքնուրույն ուսումնական նյութեր ձայնագրելու կարողությունը, և այդպես դասարանական ռադիոյից դարձավ սովորողի ռադիո։

«Ծիածան» ռադիոյի շարունակական զարգացումը՝

Ուսումնական ամառվա ընթացքում ռադիոյի թողարկումը կլինի շարունակական, այս անգամ ռադիոյի զարգացման աշխատանքներում կներառվեն նաև սովորողի ընտանիքի անդամները։ Սովորողները կշարունակեն պատրաստել ռադիոնյութեր իրենց ամառային առօրյայի, արկածային ճամփորդությունների, այցելությունների, անսովոր ու սովորական դեպքերի, դիպվածների, հանդիպումների, ստացած տպավորությունների մասին։

«Ծիածան» ռադիո ուսումնական նախագիծն իր զարգացումը կունենա նաև 2021-22 ուստարոմ: Ռադիոյի թեմաները այս անգամ կընտրեն սովորողները և ընտանեկան դպրոցները՝  ուսումնական օրացույցին համապատասխան: Շեշտը կդրվի նաև սովորողների մեդիահմտությունների էլ ավելի զարգացմանը:

Ուսումնական նախագիծը՝ ամփոփ փաթեթով․

«Ուրախ արևներ» ռադիո․ շուրջտարյա ուսումնական նախագիծ
Ռադիոնյութեր
Առաջին թողարկում՝ «ԾԻԱԾԱՆ» ռադիո. վեց տարեկանների հոբելյանական բարեմաղթանքները՝ տիար Բլեյանին
Եթերում «Ծիածան» ռադիոն է. մայրիկատոն
«Ծիածան» ռադիո. զատկական ասիկներ
«ԾԻԱԾԱՆ» ռադիո #3
Ռադիոթատրոն՝
«ԾԻԱԾԱՆ» ռադիո. Ղ. Աղայան «Ծիտն ու Բազեն»  #2
«Ծիածան» ռադիո. Աթ. Խնկոյան «Չորս եղանակ» #4
Աուդիոներկայացում՝ «Էս էն է»
Դասարանական ռադիոյից սովորողի ռադիո՝
Հորինուկներ «ԾԻԱԾԱՆ» ռադիոյի եթերում՝ Էս էն է…
Ես սեբաստացի եմ…

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s