«Թռչունի մտածմունքը»․ նամակ թռչունին

2․2 դասարանի սովորողները ընթերցել են Հովհ․ Թումանյանի «Թռչունի մտածմունքը» բանաստեղծությունը և նամակ գրել թռչունին․․․

Բարև՛, թռչուն, դու կարող ես թռչել ամեն ինչի շուրջը և տեսնել ինչից է շինած մեր աշխարը, չէ՞ որ դու ունես թևեր, բայց մի՛ մոռացիր վերադառնալ քո բույնը։

Սիրով՝ Գայանե

Սիրելի՛ ծիտիկ,
Ո՞նց ես, լա՞վ ես: Երկնքում լա՞վ է: Ես էլ շատ կուզենայի մի օր քեզ հետ բարձր թռչել ու վերևից նայել աշխարհին: Մեր բակում ես քեզ համար մի փոքրիկ բույն կսարքեմ, որպեսզի դու այնտեղ ապրես: Իսկ մեր պատշգամբում ես քեզ համար հացի փշրանքներ կդնեմ: Երբ դու քաղցած լինես, կարող ես ուտել: Հույս ունեմ, որ մի օր մենք կհանդիպենք:

Սիրով՝ Դավիթ Մ․

Բարև՛, սիրուն թռչուն: Ուզում եմ պատկերացնել, թէ ինչքան մեծ է քեզ երևում աշխարհը վերևից: Թռչում ես հեռու տեղեր, տեսնում գեղեցիկ վայրեր: Ես կասեի՝ քո աշխարհը շինած է երկրի ու երկնքի մեջտեղում եղած անվերջությունից:

Սիրով՝ սեբաստացի Խաչիկ

Սիրելի՛ թռչուն, կարևոր չէ, թե աշխարհն ինչից է շինված: Կարևորը, որ դու լինես ազատ:

Սիրով՝ Դավիթ Հ․

Բարև՛, բարի թռչուն, ես քեզ ուզում եմ ասել, որ աշխարհը շինված է լավ բաներով, աշխարհը շատ մեծ է, և դու, եթե բարձր թռչես, շատ բաներ կտեսնես։

Սիրով՝ Վան

Սիրելի՛ փոքրիկ թռչուն, ես գիտեմ, որ դու կարոտում ես քո փոքրիկ տունը և այն է քեզ համար իրական աշխարհը, թանկ ու հոգեհարազատ, բայց մի՛ տխրիր, ճախրի՛ր ազատ երկնքում և հավատա, որ հետ կվերադառնաս դեպի քո տունը։

Սիրով՝ Ալեքսանդր Ավ․

Սիրելի՛ թրչուն, շատ ուշադիր եղիր գիշատիչ կենդանիներից։ Քեզ համար մեծ բույն շինի՛ր։

Սիրով՝ Դանիել Բ․

Սիրելի՛ թռչնակ, դու արդեն մեծացել ես, ես էլ եմ անցնում այդ ճանապարհով ու փորձելու եմ լավ մարդ դառնալ:

Սիրով՝ Լևոն

Բարև՛, թռչուն ջան․․․
Ի՜նչ լավ է, որ դու կաս։ Ի՜նչ խելացի մտքեր ունես։ Ուզում եմ, որ դու առողջ լինես և շատ լավ բաներ տեսնես աշխարհում։ Հետո կպատմես քո տեսածի մասին։ Քեզ շատ սիրում ու կարոտում եմ։

Սիրով՝ Էդգար

Բարև՛, սիրելի թռչուն, ես Օֆելին եմ։ Ուզում եմ ասել, որ դու շատ խելացի և ուժեղ թռչուն ես։ Ես քեզանից շատ բան սովորեցի։ Ուզում եմ ,որ քո կյանքում անպատասխան հարցեր չլինեն, և քո թռիչքները լինեն անխափան։ Բարով մնաս․․․

Սիրով՝ Օֆելի

Բարև՛, սիրելի թռչուն, քեզ նամակ է գրում Սեբաստացի Դանիելը: Գիտեմ, որ արդեն չվել ես տաք երկիր, խնդրում եմ, գարնանը վերադարձիր, ես և եղբայրներս խոստանում ենք քեզ համար կառուցել ապահով և տաքուկ բույն: Մենք քեզ կկերակրենք և միասին կզրուցենք, թե ինչից և ով է շինել աշխարհը։

Սիրով՝ Դանիել Կ․

Սիրելի՛ փոքրիկ թռչուն, այս աշխարհում ամեն բան քեզ համար նոր է, այդ պատճառով էլ դեռ դու չես հասկանում, թե աշխարհը ինչից է պատրաստված: Իմ փոքրիկ ընկեր, պետք չէ թռչել հեռու՜, շատ հեռու՜, երբ մեծանաս, դու անպայման կհասկանաս։

Սիրով՝ Էվա

Սիրելի՛ թռչուններ, ձեզ գրում է Դիանան, ով անհանգստանում է և ձեր մասին շատ է մտածում։ Ես գիտեմ ինչքան եք մեզ օգուտ տալիս։ Դուք մաքրում եք անտառներն ու այգիները վնասակար միջատներից։ Ես ամբողջ ձմեռ ձեզ կկերակրեմ։ Ասեք ձեր բոլոր ընկերներին և եկեք մեր տան մոտ։ Ես ձեզ կսպասեմ։

Սիրով՝ Դիանա

Ողջու՜յն: Գեղեցիկ թռչուն, քեզ գրում է ժպտերես Վիկը: Ես քեզ խնդրում եմ, որ մի օր ինձ առնես քո ուժեղ ու գունավոր թևերի վրա և մենք երկուսով վերևից տեսնենք աշխարհը: Անհամբեր կսպասեմ:

Սիրով՝ Վիկ

Оставьте комментарий