Հորինուկ․ Թթու և ծիծաղելի պատմություններ

Դավիթ Հակոբյան՝

Դավիթ․լիմոնի ու խնձորի մասին

Էդգար Աբգարյան՝
Մի օր կանաչ բիբարը (տաքդեղը) գնաց անտառ։ Գայլը տեսավ, որ քայլում է և մտածեց՝ կենդանի է։ Հարձակվեց նրա վրա ու կծեց։ Դու մի ասա, բիբարը կծու էր, և գայլի բերանը վառվեց։ Գայլը վազեց ջուր խմելու, բայց նրա բերանը ջրից հետո ավելի վառվեց, և նա փախավ անտառից։

Դավիթ Մարտիրոսյան՝
1.Մի օր պղպեղը չգիտեր, որ ինքը հիվանդացել է «կծու գրիպով»։ Երբ թթուդրիկի ժամանակ նրան դրեցին մնացած բանջարեղենի հետ, նա բոլորին վարակեց «կծու գրիպով»։

2. Ոչ մի բանջարեղեն չէր ուզում ընկերություն անել կիտրոնի հետ, քանի որ նա թթվաշ էր։ Կիտրոնը շատ էր նեղվում և տխրում դրանից։ Մի օր բոլոր բանջարեղենները հիվանդացան։ Կիրտոնը որոշեց բոլորի համար թեյ պատրաստել իր հյութով։ Բանջարեղենները խմեցին թեյը և լավացան։ Այդ օրվանից բոլորը սկսեցին կիտրոնի հետ ընկերություն անել։

Դավիթ Հակոբյան՝

Դանիել Բարոյան՝
Լինում է, չի լինում մի պղպեղ է լինում: Այդ պղպեղը մի օր հանդիպեց ծաղկակաղամբին: Նրանք միասին որոշեցին թատրոն գնալ: Թատրոնում նրանց բռնեցին և թթու դրեցին: Թթվելուց հետո պղպեղն ու ծաղկակաղամբը դարձան թատրոնի հայտնի դերասաններ:

Խաչիկ Միքայելյան՝
ԹԱՔՈՒՆ ԲԱՆՋԱՐԵՂԵՆ ՀԱՄՏԵՍՈՂՆԵՐԸ
Մի օր մայրիկ նապաստակը որոշեց բանջարեղենային աղցան պատրաստել: Առանձնացրեց կաղամբ, գազար, բազուկ, կանաչ խնձոր, նեխուր: Փոքրիկ նապաստակներին զգուշացրեց ձեռք չտալ, քանի որ ձագուկները անհամբեր էին, որոշեցին մայրիկից թաքուն բոլորից փոքր-փոքր համտեսել: Մայրիկը մտնելով խոհանոց՝ ծիծաղելով ասաց.
-Բռնվեցի՛ք․․․Բոլորի մռութիկները բազուկից կարմրել էին:

ԼՈԼԻԿՆԵՐԸ
Հանդիպեցին կանաչ և կարմիր լոլիկները:Սկսեցին վիճել, թե ում է տատիկը ընտրելու թթվի համար: Կանաչ լոլիկը այնքան բարկացավ վիճելուց, որ կարմրեց: Եվ տատիկը ոչ մեկին թթու չդրեց։

ԼԻՄՈՆՉԻԿԸ
Աշնանային արևոտ մի օր Լիմոնչիկը դուրս եկավ զբոսանքի: Արևի շողերի տակ նա շատ հյութալի տեսք ուներ: Նրան հեռվից նկատեց սոված գայլուկը: Մտովի պատկերացնելով,  թե ինչ քաղցրահամ է լինելու, կծեց Լիմոնչիկից մի կտոր:
-Օ՜, ինչ թթու է,-գառալով գայլը փախավ անտառ:

Օֆելի Զեյնալյան՝կիտրոնն ու լայմը․ Օֆելի

Գևորգ Ավետիսյան՝
Մի անգամ ծաղկակաղամբն ու կաղամբը վիճեցին, թե ով է ավելի գեղեցիկ։ Նրանք այնքան բարձր էին վիճում, որ նրանց ձայնից բանջարանոցի բոլոր բանջարեղենները վախից քարացել էին։ Հանկարծ ծաղկակաղամբը պոկեց իր կողքի հասած լոլիկին և այն նետեց կաղամբի վրա,  լոլիկը ճզմվեց կաղամբի դեմքին, կաղամբը կատաղած  վերցրեց մի մեծ վարունգ և խփեց ծաղկակաղամբի դեմքին, և այսպես բոլոր բանջարեղենները սկսեցին թռչկոտել, բանջարանոցում իսկական  հրավառություն էր։

Դիանա Բալյան՝Դիանա

Գայանե Դանիելյան՝
Մի աշնանային օր մի քանի բանջարեղեն ուզում էին լողալ։ Կանաչ լոլիկը ջուր գտավ և բոլորին կանչեց լողալու։ Բայց նրանք չգիտեին, որ ջուրը աղի է։ Նրանք երկար լողացան։ Հետո լոլիկը նկատեց, որ իրենք աղի են դարձել։

Լևոն Դավթյան /իրական պատմություն/՝
Տատիկիս գյուղում թթուն դնում են շատ մեծ, հատուկ թթվի համար պատրաստված տակառի մեջ։ Մի անգամ, երբ ես ու տատիկս գնացինք թթու հանելու, տատիկս փորձեց տակառի խորքից թթու դրված ձմերուկ վերցնել, բայց ընկավ տակառի մեջ։ Ես փոխանակ օգնեի, կանգնած ծիծաղում էի, մինչև պապիկս եկավ, զայրացավ ինձ վրա ու օգնեց տատիկիս դուրս գալ։

Վիկ Աբրահամյան՝
Մի օր կիտրոնը, թթու վարունգը և թթու լոլիկը վիճում էին: Նրանք վիճում էին մեկ հարցի շուրջ՝ թե ով է նրանցից ամենաթթուն: Բավականին երկար տևեց նրանց վեճը: Ի վերջո, ես, տեսնելով, որ նրանց վեճը շուտով կռվի կվերածվի, որոշեցի խառնվել և օգնել գտնել խնդրի լուծումը: Ես մի փոքր վարունգ կերա, այնուհետև լոլիկ կերա, իսկ ամենավերջում կերա կիտրոն: Ինչ խոսք, կիտրոնը ամենաթթուն էր, երևի դա բոլորս էլ գիտենք: Ես, որպեսզի հաշտություն տիրի այդ խառնաշփոթում, ասեցի, որ նրանք հավասարապես թթու են, հավասարապես համեղ և ոգտակար:
Թող միշտ հաղթի ընկերությունը և տիրի հաշտություն:

Оставьте комментарий