Իմ սեբաստացի ուսուցիչը

«Սեբաստացու օրեր․2021» նախագիծ

Դանիել Բարոյան՝
Իմ ամենասիրելի ուսուցչուհին ընկեր Լուսինեն է: Ես նրան շատ եմ սիրում, քանի որ նա ինձ դասավանդում է իմ սիրելի առարկաները՝ մայրենի և մաթեմատիկա: Ընկեր Լուսինեն դասերը շատ հասկանալի է բացատրում, օգնում է բոլոր աշակերտներին: Ընկեր Լուսինեն բարի է և գեղեցիկ: Ես ամեն օր ցանկանում եմ դպրոց գնալ՝ ընկեր Լուսինեին տեսնելու և նրա դասաժամերին ներկա գտնվելու համար:

Էդգար Աբգարյան՝
Ընկեր Լուսինեն սիրուն սեբաստացի ուսուցիչ է։ Նա բարի է և խելացի։ Մեզ տանում է հետաքրքիր ճամփորդությունների։ Մենք նաև նկարում ենք, զբոսնում, խաղում և նկարվում։ Ընկեր Լուսինեն շատ ֆիլմեր է պատրաստում և տեղադրում իր բլոգում։ Հետո նա այդ ֆիլմերն ուղարկում է մեզ։ Մենք նայում ու ուրախանում ենք։ Ես սիրում եմ, երբ ընկեր Լուսինեն մեզ տանում է մյուս դպրոցներ, որտեղ մենք հանդիպում ենք ուրիշ դասարանի երեխաներին։ Մենք մեր ընկերների հետ մարզական խաղեր ենք խաղում։ Ես սիրում եմ իմ սեբաստացիական դպրոցը և ընկեր Լուսինեին։

Էվա Խաչատրյան՝
Իմ Սեբաստացի ուսուցիչները, իմ կարծիքով, տարբերվում են մյուս դպրոցների ուսուցիչներից, քանի որ իմ դպրոցը տարբերվում է մյուս բոլոր դպրոցներից: Այնքան բարի ու հոգատար են իմ սեբաստացի ուսուցիչները, որ ես չեմ կարող առանձնացնել որևէ մեկին: Իհարկե չեն նեղանա իմ ուսուցիչները, բայց ես կնկարագրեմ իմ ընկեր Լուսինեին՝ որպես մեր երկրորդ մայր, ով միշտ ուշադիր ու հոգատար մեզ հետևում և սովորեցնում է այն ամենը, ինչ մեզ անհրաժեշտ է իմանալ, նույնիսկ գիտելիքից բացի մեզ մայրական խրատներ է տալիս:

Խաչիկ Միքայելյան՝
Ես երկրորդ դասարանի սեբաստացի եմ: Առարկաներից սիրում եմ մայրենի լեզուն, մաթեմատիկան, ռուսերեն լեզուն և շախմատը:
Իմ բորոլ ուսուցիչներն էլ լավն են: Ընկեր Ռոբերտը մեր ֆիզկուլտուրայի ուսուցիչն է: Նա ընկերական է: Նրա շնորհիվ սիրեցի սպորտը և լավ մարզավիճակում եմ: Իսկ մեր տրամաբանությունը մարզում է ընկեր Առնոլդը: Նա խստապահանջ է և արդար:
Բայց իմ ամենա-ամենա ուսուցիչն ընկեր Լուսինեն է: Իմ դասվարը բարի է, քնքուշ, ուշադիր մեր հանդեպ, դասերին հետևողական․․․մի խոսքով՝ հրաշք մարդ է:

Դավիթ Մարտիրոսյան՝
Իմ սեբաստացի ուսուցիչը ընկեր Լուսինեն է։ Ընկեր Լուսինեն ինչքան խիստ է, այնքան էլ շատ բարի և ընկերական է։ Նա մեզ շատ գիտելիքներ է տալիս։ Ընկեր Լուսինեի հետ դասերը շատ հետաքրքիր են անցնում: Նա մեզ հետ խաղում է, երգում և պարում։ Ես շատ եմ սիրում իմ ընկեր Լուսինեին։

Գայանե Դանիելյան՝
Իմ սիրելի ուսուցիչը՝ ընկեր Լուսինեն շատ հոգատար և բարի է, նա շատ գեղեցիկ է և միշտ ժպտում է մեզ։ Ընկեր Լուսինեն մեզ սովորեցնում է հարգել մեծերին։ Նա մեզ շատ գիտելիք է տալիս։ Մենք նրա հետ շատ ենք ճամփորդում, գնում կինոթատրոն և գրադարան։ Նրա հետ շատ հետաքրքիր է, ես ընկեր Լուսինեին շատ եմ սիրում, նա լավագույնն է։
Ընկեր Քրիստինեն մեզ ռուսերեն է սովորեցնում, նա շատ բարի է, ժպտերես։ Նրա հետ մենք շատ ենք խոսում ռուսերեն։

Օֆելի Զեյնալյան՝
Ես սեբաստացի Օֆելի Զեյնալյանն եմ։ Ես ունեմ խելացի ու մեկը մյուսից յուրովի ուսուցիչներ։ Իմ շատ սիրելի Լուսինե Բարխուդարյանը աշխարհի ամենաբարի, ամենախելացի և ամենից կազմակերպված ուսուցչուհին է։ Նա մեր ավագ ընկերն է։ Դասավանդում է մայրենի և մաթեմատիկա առարկաները։ Օտար լեզուներից անգլերեն դասավանդում է Նարե Արիստակեսյանը, ով շատ բարի և համբերատար ուսուցչուհի է։ Ռուսերեն է դասավանդում Աննա Ֆրանգյանը,արվեստին մոտ են պահում իմ սիրելի ուսուսիչներ ընկեր Հասմիկը, ընկեր Ալիսը և ընկեր Տաթևը։ Մեր տրամաբանությունն է զարգացնում ընկեր Առնոլդը, ֆիզկուլտուրան՝ ընկեր Ռոբերտը։ Երկարօրյայի ուսուցչուհին է ընկեր Ֆլորան, ով ամեն մի օրը դարձնում է անկրկնելի և հետաքրքիր։ Մենք մի մեծ թիմ ենք և միասին ուժեղ ենք։

Գևորգ Ավետիսյան՝
Բարև՛, սիրելի ընկերներ։ Այսօր ես ձեզ կպատմեմ իմ սիրելի ուսուցիչների մասին։
Իմ սիրելի ուսուցիչներն են՝ ընկեր Լուսինեն, ընկեր Քրիստինեն, ընկեր Ֆլորան, ընկեր Նարեն, մի խոսքով բոլորը։ Ես շատ եմ սիրում իմ ընկեր Լուսինեին, նա շատ բարի է, գեղեցիկ ու շատ խելացի, նա շատ ուշադիր է մեր նկատմամբ։ Սեբաստացի բոլոր ուսուցիչներն էլ շատ լավն են ու բարի, մենք մեզ դպրոցում շատ լավ ենք զգում, որովհետև մեզ այնտեղ բոլորը շատ են սիրում։

Դիանա Բալյան՝

Վիկ Աբրահամյան՝
Ողջո՜ւյն: Ես սեբաստացի Վիկն եմ: Ես այսօր ցանկանում եմ պատմել իմ սեբաստացի մեծ ընտանիքի մասին: Իմ սեբաստացի ընտանիքը բազմանդամ է: Ընտանիքիս անդամներն են՝ դասընկերներս, ընկեր Քնարիկը, ով ապահովում է իմ մեծ ընտանիքի ջերմ ու խաղաղ մթնոլորտը, ընկեր Հասմիկը, ով ամեն ինչ անում է, որ մենք երբեք չհեռանանք մեր արմատներց, իմանանք մեր ազգային երգերը և պարերը, ընկեր Աննան, ընկեր Քրիստինեն և ընկեր Նարեն մեզ օտար լեզուներ են սովորեցնում, իմ ընկեր Լուսինեն, ով տիրապետում է լավ մարդ դառնալու արվեստին և մեզ սովորեցնում է ամեն բան, ընկեր Ֆլորան՝ մեր երկարօրյա ուսուցման պատասխանատուն և էլի շատ լավ ու բարի մարդիկ:
Ես ուզում եմ ձեզ ծանոթացնել իմ ընկեր Ֆլորայի հետ: Նա շատ է սիրում երեխաներին , սիրալիր է, նրբանկատ, համբերատար, դասը մատչելի է բացատրում, գիտի շատ հետաքրքիր խաղեր:
Ես շատ եմ սիրում իմ մեծ ու համերաշխ ընտանիքը: Այս ամենը մենք ունեք Տիար Աշոտ Բլեյանի շնորհիվ, ում բոլորս շատ ենք սիրում։

Լևոն Դավթյան՝
ՈՒսուցչուհի ասելիս առաջինը պատկերացնում եմ իմ սիրելի ընկեր Լուսինեին: Նա շատ է սիրում երեխաներին, նա շատ գեղեցիկ է, մեզ հետ վերաբերվում է ընկերոջ նման, մեր հանդեպ շատ հոգատար է ու համբերատար: Իմ բոլոր ուսուցչուհիները շատ բարի են ու խելացի, ես նրանց բոլորին էլ շատ եմ սիրում:

Оставьте комментарий