Հանելուկ-հորինուկ

img_20211203_131736470140307227281149Հեղինակ՝ Գևորգ Ավետիսյան
Գալիս է նա սպիտակ հագած
Ներկում դաշտեր, լեռներ քնած
Ուրախ տոներ իր հետ բերում
Մանուկներին երջանկացնում

Հեղինակ՝ Էվա Խաչատրյան
Այն ինչն է, ինչը:
Որ փափուկ է և սառը,
Երբ դիպչում ես դու նրան
Ուրախ ,ուրախ խաղում ես:

Հեղինակ՝ Ալեքսանդր Ավետիսյան
Գալիս է ցուրտ օրերին
Հագցնում մուշտակ ու բաճկոն
Ուրախ օրեր է պարգևվում
Ձնագնդի ենք խաղում։

Հեղինակ՝ Դանիել Կյուրեղյան
Սպիտակ է, երեխաների ամենասիրելին է:

Հեղինակ Վիկ Աբրահամյան
Արջին ուղարկում եմ քնելու,
Թռչուններին ուղարկում եմ տաք երկրներ ՝ տաքանալու,
Բալիկներին կանչում եմ բակ՝ձնագնդիկ խաղալու։
Դե հիմա ասեք՝ ո՞վ եմ ես։

Հեղինակ Դիանա Բալյան՝
Գալիս եմ ես երկնքից, սպիտակ ներկում ամեն ինչ:

Հեղինակ՝ Գայանե Դանիելյան
Այն ինչն է, որ գալիս է նոյեմբերից հետո
Երեխաներին ցուրտ և ուրախություն է բերում։

Հեղինակ՝ Ալեքսանդր Խաչատրյան
Չնայած որ սառում են ցրտից,
Բայց մանուկները սիրում են ինձ,
Ես եմ բերում ամենասիրուն տոնը,
Դե գուշակեք իմ անունը…

Հեղինակ՝ Լևոն Դավթյան
Այն ինչն է այն ինչը,
Սպիտակ է՝ բամբակ չէ,
Սառն է՝ սառույց չէ։

Հեղինակ՝ Սերժ Հովհաննիսյան
Հյուր եմ գալիս աշնանից հետո,
Սպիտակ եմ ներկում շուրջ բոլորը,
Ամանորն էլ ձեզ նվեր

Հեղինակ՝ Դանիել Բարոյան
Ձմեռ պապն է այցի գալիս,երբ այդ եղանակն է մեզ հյուր գալիս։

Հեղինակ՝ Խաչիկ Միքայելյան
3 սպիտակ գնդից եմ,
Գլխիս ունեն շրջած դույլ
Քթիս տեղում գազար է,
Դե ասա, ես ով եմ:

Հեղինակ՝ Դավիթ Մարտիրոսյան
Գալիս եմ ես աշնանից հետո,
Բերում եմ ինձ հետ ցուրտ ու ձյուն։

Հեղինակ՝ Էդգար Աբգարյան 
Բերում է մեզ ուրախ տոներ,
Ամենաշատ սիրված խաղեր,
Ճերակ ներկով ներկում տներ,
Այգի, փողոց, մեքենաներ:

Հեղինակ՝ Արմեն Այվազյան
Ձմռանը ամենուր եմ,
Ձեր սիրելի հյուրն եմ,
Մեծի համար պաղ եմ,
Մանուկների խաղ եմ:

Հեղինակ՝ Դավիթ Մարտիրոսյան
Գալիս եմ ես աշնանից հետո,
Բերում եմ ինձ հետ ցուրտ ու ձյուն։

Оставьте комментарий