Հորինուկ․ Ձմեռ պապի արկածները

Գևորգ Ավետիսյան՝
Մի անգամ, երբ Ձմեռ պապը հերթական անգամ նվերներ էր բաժանում աշխարհի երեխաներին, մոլորվեց և հայտնվեց Մարս մոլորակում։ Խեղճ Ձմեռ պապ, նա շատ էր վախենում, որովհետև ամենուր այլմոլորակայիններ էին, բայց ի ուրախություն նրան, այլմոլորակայինները բարի էին և իրենց տիեզերանավով Ձմեռ պապին Երկիր մոլորակ հասցրեցին։

Էվա Խաչատրյան՝
Մոլորված Ձմեռ պապը

Հայտնվելով այլ մոլորակում Ձմեռ պապը շփոթվում է, որովհետև այնտեղ նրան ոչ ոք չէր ճանաչում: Ձմեռ պապը տխրեց, քանի որ երեխաները նրան էին սպասում: Սակայն Ձմեռ պապիկի եղնիկները հասկացան , թե որն է երեխաների մոտ տանող ճանապարհը և նրանք Ձմեռ պապիկին տարան այնտեղ: Երեխաները ուրախացան շրջան կազմեցին և սկսեցին ամանօրյա հանդեսը, իսկ Ձմեռ պապաիկը նրանց նվերներ տվեց:

Էդգար Աբգարյան՝
Թզուկների ոլորակը
Հեռավոր Լապլանդիայից գլաիս Ձմեռ Պապը մոլորվեց և հայտնվեց այլ մոլորակում; Պարզվեց դա թզուկների մոլորակն է: Թզուկները Ձմեռ Պապիկի սահնակը դատարկեցին և բոլոր կոնֆետները կերան: Ձմեռ Պապիկը տխրեց և ասաց, որ այս տարի երեխաներին հյուր չի գնալու, քանի որ առանց կոնֆետ նրանց չի կարող այցելել: Թզուկները հասկացան իրենց սխալը և որոշեցին օգնել Ձմեռ Պապիկին: Նրանք այդ օրվանից դարձան նրա օգնականները: Շատ արագ վերականգնեցին Ձմեռ Պապիկի սահնակի նվերները և օգնեցին նրան շուտ հասնել Երկիր մոլորակ:

Արմեն Այվազյան՝
Մոլորված Ձմեռ պապը
Հեռավոր Լապլանդիայից գալիս Ձմեռ պապը մոլորվեց ու հայտնվեց այլ մոլորակում որտեղ չկար մարդկություն և չկար անգամ ձյուն։ Նա շատ զարմացավ, քանի որ նվերները ում պետք է տար։ Ձմեռ պապը կապնվեց իր օգնական էլֆերի հետ, նրանք օգնեցին պապիկին վերադառնալ երկիր մոլորակ, որպեսզի հանձնի նվերները երեխաներին և միասին տոնեն Ամանորը։

Դավիթ Մարտիրոսյան՝
Տոն մեկ այլ մոլորակում
Ձմեռ պապը շփոթված էր, քանի որ չգիտեր, թե որտեղ է և ուր են անհայտացել բոլոր երեխաները։ Սակայն երեխաների փոխարեն նա հանդիպում է այլմոլորակայինների, ովքեր զարմացած և վախեցած նայում էին Ձմեռ պապիկին։ Ձմեռ պապիկը նրանց պատմեց, թե ինքը ով է և ինչ է Նոր Տարին։ Նա նրանց իր կախարդական գավազանով տոնածառ նվիրեց։ Բոլորը շատ ուրախ էին։

Ալեքսանդր Ավետիսյան՝
Ձմեռ պապը մոլորվեց ու հայտնվեց երկիր մոլորակում նա տեսավ որ այստեղ ամեն ինչ այլ է ու տարբերվում է Լապլանդիայից։ Երկիր մոլորակում մարդիկ նույնպես զարշացել էին նրան ու նրա կախարդական եղնիկներին տեսնելով։ Ձմեռ պապը ընկերացավ բոլոր մանուկների հետ ու տվեց նրանց շատ սպասված նվերները։

Ալեքսանդր Խաչատրյան՝
Մոլորված Ձմեռ Պապիկի ու Էլֆերի հեքիաթը
Նոր Տարվա գիշերը Ձմեռ Պապիկը գալիս էր հեռավոր Լապլանդիաից իր եղնիկների հետ, որ բաժաներ երեխաների նվերները։ Մեկ էլ հանկարծ սաստիկ բուք սկսվեց ու Ձմեռ Պապիկի սահնակն հայտնվեց այլ մոլորակում։ Դա Մարս մոլորակն էր։ Այտեղ ոչ մեկ չգիտեր ինչ է ձմեռը, Նոր Տարին ու Սուրբ Ծնունդը, ինչպես նաև չգիտեին Ձմեռ Պապիկի մասին։ Ձնեռ պապիկը պատմեց նրանց Ամանորի հեքիաթի մասին, բաժանեց նրանց նվերներ, նրանք էլ ուրախացան և օգնեցին Ձմեռ Պապիկին վերադառնալ երկիր մոլորակ և բաժանել երեխաների նվերները։ Դա այնքան հաճելի էր նրանց համար, որ նրանք դարձան Սանտայի գաղտնի օգնականները ու նրանց անվանեցին Էլֆեր։ Ու ամեն տարի Էլֆերը օգնում էին Սանտային երջանկացնել Երկիր և Մարս մոլորակների փոքրիկ բնակիչներին Ամանորի գիշերը։ Եվ ամենահետաքրքիրն այն է, որ նրանց դեռ չի տեսել և ոչ միանուկ։

Դիանա Բալյան՝
Զարմացած Ձմեռ պապը
Մի անգամ Ձմեռ պապը գալիս էր Լապլանդիայից և հրաշք տեղի ունեցավ։Ճանապարհին մոլորվեց և եղնիկները կանգնեցին գունավոր լույսեր տեսնելով։Այս ինչ հրաշք վայր է այսքան գունավոր և պայծառ,մտածեց Ձմեռ պապը։ Մոտեցավ ինձ և հարցրեց։ Թոռնիկս այս վայրի անունը ինչ է հիմա մենք որտեղ ենք։ Ես ուրախ գոռացի և ասացի,դուք հիմա Հայաստանում եք և ես ամենա երջանիկ մարդն եմ,որ տեսա ձեզ։

Վիկ Աբրահամյան՝
Այդ մոլորակում ապրում էին միայն ուրախ,բարի,միշտ ժպտացող մանուկներ։ Ձմեռ Պապիկի համար այդ ամանորը անմոռանալի դարձավ։Այդ մոլորակի բնակիչները Ձմեռ Պապիկի համար երգեցին,պարեցին,անակնկալներ մատուցեցին։Ձմեռ Պապիկը բոլորին հանձնեց նվերներ և խոստացավ,որ կրկին կայցելի այդ հրաշք մոլորակը։Բոլորին ամուր գրկեց և հեռացավ։Այդ մոլորակի անունը Մխիթար Սեբաստացի կրթահամալիր է։

Գայանե Դանիելյան՝
Ձմեր պապը զարմացավ, որ տիեզերքում բոլորը ճանաչեցին իրեն, շատ ուրախացավ, երեխաներին նվերներ տվեց, հրաժեշտ տվեցին։ Երեխաները Ձմեր պապիկին ճանապարհեցին երգերով և բանաստեղծություններով․․․

Լևոն Դավթյան՝
Ձմեռ պապը Մարսում
Այդ մոլորակում շատ չոր էր ու տաք։ Ձմեռ պապը որոշեց ամանորյա նվեր մատուցել նաև այնտեղի բնակիչներին ու առատ ձյուն նվիրեց։

Սերժ Հովհաննիսյան՝
Ձմեռ Պապը այլ մոլորակում
Հեռավոր Լապլանդիայից գալիս Ձմեռ պապը մոլորվեց ու հայտնվեց այլ մոլորակում ․․․ Այդ մոլորակում ոչ ոք չէր ճանաչում Ձմեռ պապին։ Ձմեռ պապն էլ չգիտեր, թե ուր էր հայտնվել։ Այլմոլորակայինները ծանոթացան և հասկացան, որ Ձմեռ Պապը շատ բարի է։ Ձմեռ պապը իհարկե նվերներ բաժանեց, նրանք ընկերացան և Փմեռ պաիկին ճանապարհեցին դեպի մեր Երկիր մոլորակ։

Դանիել Բարոյան՝
Մոլորված Ձմեռ պապը
Նա շատ զարմացավ՝ տեսնելով այլմոլորակայիններին։Սակայն որոշեց իր նվերները հանձնել նրանց։Հանկարծ հրաշք կատարվեց։ Ձմեռ պապը,նվերները հանձնելուն պես,հայտնվեց Երկիր մոլորակում և ուրախությունից ուշագնաց եղավ։Բարին միշտ էլ հաղթում է․․․

Խաչիկ Միքայելյան՝
ՆՈՐ ՏՈՆԸ
Այնտեղ չգիտեին ով է Ձմեռ պապը: Նա ներկայացավ ու պատմեց իր մասին:Քանի որ այդ մոլորակում երբեք նոր տարի չէին նշել,Ձմեռ պապը որոշեց, ամանորը նշել այլ մոլորակի բնակիչների հետ:Իր կախարդական պարկից նվիրեց եղևնի`վառվռուն լույսերով:Բոլորը շատ ուրախ էին,երգեցին,պարեցին, ստացան նվերներ ու իրենք էլ խոստացան ամեն տարի նունպես նշել նոր տարին:

Оставьте комментарий