Ծնողական առցանց սեմինար

Հարգելի՛ ծնողներ, դեկտեմբերի 21-ին,  ժամը` 19:00  հրավիրում եմ ծնողական առցանց հավաք-քննարկման:

Հանդիպման վայրը՝  Teams հարթակ
Օրակարգում՝

Ամանորյա քանդակներ

«Ամանորյա քանդակներ» համագործակցային նախագիծ Ալիս Գևորգյանի հետ

Վիգեն Ավետիս քանդակի դպրոցում կաշխատենք թրծակավով, կպատրաստենք նախատոնական կախազարդեր:

Առաջին փուլում կաշխատենք կավով, կծեփենք մեր ցանկացած կաղապարին համապատասխան կավե հարթություն, որից հետո կկտրենք:

Իսկ արդեն երկրորդ փուլում կհղկենք մեր աշխատանքները և կգունավորենք:

«Սուրբ Հարության տոն. Զատիկ»


Նպատակը
 — Սովորողներին ծանոթացնել Զատկան ծեսին՝   
որպես  ազգային  և քրիստոնեական   ծես,   Զատկի     խորհուրդներին (ածիկացան, ակլատիզ, Ուտիս տատ, ներկած ձու, ձուկ, չամչով    փլավ, զատկածառ), զատկական ավանդույթներին ու սովորույթներին։ Читать далее

Հանելուկներ երկնային մարմինների մասին

«Տիեզերք» ուսումնական նախագծի շրջանակում սովորողները հորինել են հետաքրքիր հանելուկներ՝ երկնային մարմինների մասին․

Հեղինակ՝ Էդգար ԱբգարյանԷդգար Աբգարյան

Հեղինակ՝ Օֆելի ԶեյանլյանՕֆելի

Հեղինակ՝ Վիկ ԱբրահամյանՎիկ

Հեղինակ՝ Խաչիկ ՄիքայելյանԽաչիկ

Читать далее

«Թռչունի մտածմունքը»․ նամակ թռչունին

2․2 դասարանի սովորողները ընթերցել են Հովհ․ Թումանյանի «Թռչունի մտածմունքը» բանաստեղծությունը և նամակ գրել թռչունին․․․

Բարև՛, թռչուն, դու կարող ես թռչել ամեն ինչի շուրջը և տեսնել ինչից է շինած մեր աշխարը, չէ՞ որ դու ունես թևեր, բայց մի՛ մոռացիր վերադառնալ քո բույնը։

Սիրով՝ Գայանե

Սիրելի՛ ծիտիկ,
Ո՞նց ես, լա՞վ ես: Երկնքում լա՞վ է: Ես էլ շատ կուզենայի մի օր քեզ հետ բարձր թռչել ու վերևից նայել աշխարհին: Մեր բակում ես քեզ համար մի փոքրիկ բույն կսարքեմ, որպեսզի դու այնտեղ ապրես: Իսկ մեր պատշգամբում ես քեզ համար հացի փշրանքներ կդնեմ: Երբ դու քաղցած լինես, կարող ես ուտել: Հույս ունեմ, որ մի օր մենք կհանդիպենք:

Սիրով՝ Դավիթ Մ․

Բարև՛, սիրուն թռչուն: Ուզում եմ պատկերացնել, թէ ինչքան մեծ է քեզ երևում աշխարհը վերևից: Թռչում ես հեռու տեղեր, տեսնում գեղեցիկ վայրեր: Ես կասեի՝ քո աշխարհը շինած է երկրի ու երկնքի մեջտեղում եղած անվերջությունից: Читать далее