Իմ ընտանիքը․․․

«Ես» ուսումնական նախագծի շրջանակում 2․2 դասարանի սովորողները պատմում են իրենց համերաշխ ու գեղեցիկ ընտանիքների մասին․․․

Օֆելի Զեյնալյան
Բա՛րև, ես Օֆելին եմ։ Ես ունեմ հայրիկ, մայրիկ, տատիկ և եղբայր։ Իմ ընտանիքը շատ լավն է։ Հայրիկս մասնագիտությամբ ինժիներ-տեխնոլոգ է, մայրիկս՝ վոկալիստ, տատիկս՝ բուժքույր։ Մենք բոլորս շատ ենք սիրում միմյանց։ Ես ուզում եմ, որ մենք միշտ լինենք միասին և երջանիկ։

Օֆելի

Դիանա Բալյան
Ես Դիանան եմ, ապրում եմ իմ մայրիկի ու հայրիկի հետ: Սա իմ փոքր ընտանիքն է: Առավոտյան մայրիկս ու հայրիկս գնում են աշխատանքի, իսկ ես՝ դպրոց: Ես շատ եմ սիրում իմ ընտանիքը։ Ապրում ենք Երևանում: Մենք սիրում ենք զբոսնել և ուրախ ժամանակ անցկացնել միասին։

thumbnail_իմ ընտանիքը

Էվա Խաչատրյան
Ողջու՛յն․․․Ես Էվան եմ: Իմ ընտանիքը բազմանդամ է: Իմ ընտանիքում ապրում են հայրիկս, մայրիկս, տատիկս և հորաքույրս: Իմ ընտանիքն ինձ շատ է սիրում: Հայրիկս աշխատում է բանկում, մայրիկս՝ ատամնաբուժարանում, իսկ հորաքույրս՝ օդանավակայանում: Ամենաշատը խաղում եմ տատիկիս հետ, բայց նա չի մոռանում և անընդհատ ասում է՝ «Էվա՛, գիրք կարդա և գրի՛ր»:
Հա՜, մոռացա ձեզ ասել՝ ես հարազատ քույր և եղբայր դեռ չունեմ:

Էվա

Читать далее

Մեդիահմտություն+բառուսուցում՝ տուն

Սովորողները Paint նկարչական ծրագրով նկարել են Հոհվ. Թումանյանի «Էս էն է» ստեղծագործության իրենց նախընտրած հատվածն ու մուտքագրել տուն բառ…Կեցցե՛ք:

Это слайд-шоу требует JavaScript.

Արտակարգ սեպտեմբերի 1. Ամփոփում

Կրթահամալիրի տնօրենի սուրհանակը

Արտակարգ սեպտեմբերի 1. Գիտելիքի օրը Մանկական երկաթուղում. 01.09.2020

Տեսանյութը՝ Սուսաննա Պետրոսյանի

Տեսանյութը՝ Արմենուհի Ամիրյանի

Գիտելիքի օրը ընտանեկան դպրոցում

Դիանա Բալյան

Գևորգ Ավետիսյան Читать далее