Հորինուկ․ Ձմեռ պապի արկածները

Գևորգ Ավետիսյան՝
Մի անգամ, երբ Ձմեռ պապը հերթական անգամ նվերներ էր բաժանում աշխարհի երեխաներին, մոլորվեց և հայտնվեց Մարս մոլորակում։ Խեղճ Ձմեռ պապ, նա շատ էր վախենում, որովհետև ամենուր այլմոլորակայիններ էին, բայց ի ուրախություն նրան, այլմոլորակայինները բարի էին և իրենց տիեզերանավով Ձմեռ պապին Երկիր մոլորակ հասցրեցին։

Էվա Խաչատրյան՝
Մոլորված Ձմեռ պապը

Հայտնվելով այլ մոլորակում Ձմեռ պապը շփոթվում է, որովհետև այնտեղ նրան ոչ ոք չէր ճանաչում: Ձմեռ պապը տխրեց, քանի որ երեխաները նրան էին սպասում: Սակայն Ձմեռ պապիկի եղնիկները հասկացան , թե որն է երեխաների մոտ տանող ճանապարհը և նրանք Ձմեռ պապիկին տարան այնտեղ: Երեխաները ուրախացան շրջան կազմեցին և սկսեցին ամանօրյա հանդեսը, իսկ Ձմեռ պապաիկը նրանց նվերներ տվեց:

Էդգար Աբգարյան՝
Թզուկների ոլորակը
Հեռավոր Լապլանդիայից գլաիս Ձմեռ Պապը մոլորվեց և հայտնվեց այլ մոլորակում; Պարզվեց դա թզուկների մոլորակն է: Թզուկները Ձմեռ Պապիկի սահնակը դատարկեցին և բոլոր կոնֆետները կերան: Ձմեռ Պապիկը տխրեց և ասաց, որ այս տարի երեխաներին հյուր չի գնալու, քանի որ առանց կոնֆետ նրանց չի կարող այցելել: Թզուկները հասկացան իրենց սխալը և որոշեցին օգնել Ձմեռ Պապիկին: Նրանք այդ օրվանից դարձան նրա օգնականները: Շատ արագ վերականգնեցին Ձմեռ Պապիկի սահնակի նվերները և օգնեցին նրան շուտ հասնել Երկիր մոլորակ:

Արմեն Այվազյան՝
Մոլորված Ձմեռ պապը
Հեռավոր Լապլանդիայից գալիս Ձմեռ պապը մոլորվեց ու հայտնվեց այլ մոլորակում որտեղ չկար մարդկություն և չկար անգամ ձյուն։ Նա շատ զարմացավ, քանի որ նվերները ում պետք է տար։ Ձմեռ պապը կապնվեց իր օգնական էլֆերի հետ, նրանք օգնեցին պապիկին վերադառնալ երկիր մոլորակ, որպեսզի հանձնի նվերները երեխաներին և միասին տոնեն Ամանորը։

Դավիթ Մարտիրոսյան՝
Տոն մեկ այլ մոլորակում
Ձմեռ պապը շփոթված էր, քանի որ չգիտեր, թե որտեղ է և ուր են անհայտացել բոլոր երեխաները։ Սակայն երեխաների փոխարեն նա հանդիպում է այլմոլորակայինների, ովքեր զարմացած և վախեցած նայում էին Ձմեռ պապիկին։ Ձմեռ պապիկը նրանց պատմեց, թե ինքը ով է և ինչ է Նոր Տարին։ Նա նրանց իր կախարդական գավազանով տոնածառ նվիրեց։ Բոլորը շատ ուրախ էին։ Читать далее

Հովհ. Թումանյանի պետական տիկնիկային թատրոնում

Դեկտեմբերի 18-ին «Ամանոր» նախագծի շրջանակում այցելեցինք Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոն՝  դիտելու «Նվերների աշխարհ» ամանորյա ներկայացումը: Մի լավ ուրախացանք, երգեցինք ու բարձր տրամադրությամբ վերադարձանք:
Տեսանյութը՝ Արմինե Մակվեցյանի