Ռոդարիական՝ «Չարաճճի կարկուտի և խորամանկ ցողիկի արկածները»

օԵս կարողանում եմ հորինել․
Հեղինակ՝ Օֆելի Զեյնալյան
Լինում է,  չի լինում, մի չարաճճի կարկուտ է լինում, որն ունենում է շատ խորամանկ քույրիկ։ Խորամանկ ցողիկը շատ է սիրում նկարել։ Ամեն երեկո, չարաճճի եղբորից թաքուն, մայրիկի հետ գնում է նկարչության դասերի։ Մի օր այդ ամենի մասին իմանում է եղբայրը և ասում է քույրիկին․
-Ինչո՞ւ ինձ էլ չես տանում քեզ հետ նկարչության դասերի, ես էլ եմ ուզում նկարել սովորել։
-Չեմ տանում, որովհետև դու շատ չար ես, նեղացնում ես բոլորին,կոտրում ես ամեն ինչ։
-Քույրի՛կ, ես խոստանում եմ, ինձ լավ կպահեմ, միայն թե ինձ էլ քեզ հետ տար դասի։ Եթե ես հաճախեմ արվեստի դպրոց, կկարողանամ նկարել և ավելի բարի ու խելոք կլինեմ։ Այս ամենը լսելով՝ մայրիկը իր տղային ևս տանում է նկարչության։ Քույր ու եղբայր ամեն առավոտյան սիրով գնում են դասի և գեղեցիկ նկարներով վերադառնում տուն։

Հեղինակ՝ Խաչիկ Միքայելյան
Կարկուտը և Ցողիկը եղբայր ու քույր էին:Կարկուտը չլսող, կամակոր, չարաճճի էր, իսկ Ցողիկը՝ հանգիստ, քնքուշ և խորամանկ: Մի օր Ցողիկը ընկավ Կարկուտի խելքին և միասին փախան տնից: Նրանք գնացին բուսաբանական այգի ու սկսեցին խաղալ պահմտոցի: Միևնույն ժամանակ վնասեցին ծառ ու թուփ: Մայրիկը նկատեց, որ քույր ու եղբայր տանը չեն և դուրս եկավ փնտրելու Կարկուտի հետքերով: Հասավ բուսաբանական այգի և առաջինը նկատեց Կարկուտի վնասած, գետնին թափված տերևները, իսկ հետո Ցողիկի մարգարիտները խոտերին: Երկուսին էլ շուտ գտավ և բերեց տուն:

Հեղինակ՝ Էվա Խաչատրյան
Մի անգամ ամպի երեխաներից չարաճճի Կարկուտը և խորամանկ Ցողիկը որոշում են անկարգություն անել Հյուսիսային դպրոցի բակում: Եվ սկսում է անդադար կարկուտ թափվել երկնքից, իսկ խորամանկ Ցողիկը ապակիների վրա նախշեր է անում: Սկզբում երեխաներին դուր եկավ անկարգ Կարկուտի և Ցողիկի արարքները, բայց հետո տխրեցին և սկսեցին մտածել, թե ինչ անեն, որ հանկարծ իրենց գեղեցիկ բակը չփչանա: Եվ սկսեցին երգել արևի երգը: Այնպիսի ոգևորությամբ էին երգում, որ արևը դուրս եկավ ամպի տակից և ջերմացրեց երեխաներին ու փչացրեց չարաճճի Կարկուտի ու խորամանկ Ցողիկի պայմանը:

Հեղինակ՝ Գևորգ Ավետիսյան
Լինում են, չեն լինում, մի քույր ու եղբայր են լինում։ Քույրը շատ գեղեցիկ աղջիկ էր, անունը՝ Ցողիկ, իսկ եղբայրը՝ մի չարաճճի տղա, անունը՝ Կարկուտ։ Մի անգամ նրանք ուզեցին բնության հետ խաղ խաղալ։ Ցողիկը շողշողուն կաթիլներով ծածկեց բոլոր բույսերին, Կարկուտն էլ որոշեց նրանից ետ չմնալ, բայց ի՞նչ իմանար խեղճ Կարկուտը, որ իր շարած մարգարիտները քարի պես ամուր են և կարող են կոտրել քնքուշ ծաղիկների նուրբ թերթիկները։ Դե, իհարկե, նա շատ տխրեց իր արարքի համար, դրա համար էլ հիմա մարգարիտներ թափում է միայն բարկացած ժամանակ ու հետո նորից ամաչում իր արարքից։ Ես էլ նրան խորհուրդ կտամ բարկացած ժամանակ ոչինչ չանել, մեկ է, հետո փոշմանելու է։ Читать далее

Նամակ ընկերոջս

Ես կարողանում եմ մուտք գործել էլեկտրոնային փոստ և նամակ գրել ընկերոջս՝

Բարի ողջո՛ւյն, իմ ընկեր՝ ընկեր Լուսինե: Ես կարծում եմ, որ իմ ամենամոտ ընկերը դուք եք, որովհետև միայն ընկերն է սովորեցնում ամենալավը, օգտակարը և օգնում դժվարին պահերին: Ես շատ ուրախ եմ, որ ունեմ Ձեզ պես լավ և հոգատար ընկեր: Ես Ձեզ շատ հարգում և սիրում եմ:

                                                                                      Ձեր ընկեր՝ սեբաստացի Վիկ

Ողջո՛ւյն, իմ դասընկերներ: Ինչպե՞ս եք անցկացրել հանգստյան օրերը: Գիտե՞ք, ես ձեզ շատ եմ կարոտել և ուզում եմ, որ նորից դպրոց գամ, որ խաղամ ձեզ հետ: Ես ուզում եմ այնպես լինի, որ մենք հաճախակի հանդիպենք արձակուրդներին ու նամակ գրելու կարիք չլինի: Ես ձեզ շատ եմ սիրում և ուրախ եմ, որ ունեմ ձեզ պես ընկերներ:

Սիրով՝ Էվայից

Բարև՛, իմ սիրելի ընկեր․․․ես քեզ շատ եմ կարոտել։ Շուտով, երբ սկսեն ամառային արձակուրդները, ես կգամ գյուղ ու մենք նորից իրար հետ երկար կխաղանք, կվազվզենք այգում։ Հիմա ես դպրոց եմ գնում։ Գիտե՞ս, ես արդեն տառաճանաչ եմ, կարողանում եմ գրքեր կարդալ։ Ես լողալ և մարզվել գիտեմ, աշխատում եմ համակարգչով։ Ես կարողանում եմ մաթեմատիկական առաջադրանքներ կատարել։ Երբ հանդիպենք, ավելի մանրամասն կպատմեմ։ Դե լավ մնա, մինչև կհանդիպենք։

Քո ընկեր՝ Գևորգ

Բարև՛, Դավիթ։ Ես արդեն գիտեմ բոլոր տառերը և իմ առաջին նամակը որոշեցի գրել քեզ: Վաղուց չենք տեսնվել, ինչպե՞ս ես, ինչպե՞ս են քո դասերը: Սիրո՞ւմ ես քո դպրոցը: Ես շատ եմ սիրում իմ դպրոցը: Իմ դասերը անցնում են շատ հետաքրքիր: Սպասում եմ քո նամակին:

Քո մանկապարտեզի ընկեր՝ Դավիթ Читать далее

Ես կարողանում եմ փոխանցել․ սովորող-սովորեցնող համագործակցային նախագիծ

Հյուսիսային դպրոցի 1․2 դասարանի սովորողները «Ես կարողանում եմ փոխանցել».սովորող-սովորեցնող համագործակցային նախագծի շրջանակում հանդիպեցին  իրենց կրտսեր ընկերներին՝ 2021-22 ուստարվա առաջին դասարան ընդունված 6 տարեկաններին /ղեկավար՝ Մանե Հարությունյան/։ Հանդիպման ընթացքում սովորողները իրենց ընկերներին սովորեցրին՝ ինչպես բացել Paint նկարչական ծրագիրը, ինչպես օգտվել ծրագրից, ծանոթացրին կիրառվող  գործիքներին ու սկսեցին միասին նկարել։ Հանդիպումը հրաշալի անցավ, երեխաները հետաքրքրված և  շատ ոգևորված էին։
Նախագծի իրականացման ամբողջ ընթացքը՝  տեսանյութում․

Նկարաշար՝

Ես կարողանում եմ․․․

Էվա Խաչատրյան

Բարև Ձեզ, ես Սեբաստացի Էվա Խաչատրյանն եմ: Սովորում եմ Հյուսիսային դպրոցի 1.2 դասարանում: Հաճախելով «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր՝ ես շատ բան սովորեցի:
Ես արդեն կարողանում եմ ամենակարևորը՝ գրել, կարդալ, ունեմ մաթեմատիկական գիտելիքներ:
Գիտե°ք, իմ դպրոցում ոչ միայն գրում և կարդում են սովորական թղթի վրա, այլ նաև մեզ սովորեցրել են լինել մեդիագրագետ, և ես արդեն կարողանում եմ ինքնուրույն գրել, կարդալ, աշխատել word ֆայլով, նկարել paint նկարչական ծրագրով: Իմ դպրոցը տարբերվում է բոլոր դպրոցներից, քանի որ մեր դպրոցում մեզ օգնում են, որ մենք կարողանանք ինքնուրույն ստեղծագործել և մեր մտքերը Ճիշտ արտահայտել:

Իմ դպրոցի շնորհիվ ես կարողանում եմ երգել մեր ազգային երգերը: Ես արդեն դարձել եմ ավելի ինքնավստահ և կարողանում եմ բարձունք հաղթահարել: Ես կարողանում եմ լողալ, մարզվել, հեծանիվ վարել: Մեզ սովորեցրել են ճիշտ խնամել բույսերին, կենդանիներին: Ես արդեն կարողանում եմ նույնիսկ ուտելիք պատրաստել, քանի որ մենք դպրոցում մեր ուսուցչուհու հետ միասին շատ հաճախ ենք պատրաստում:

Հիմա զարմացաք չէ°, թե ինչքան բան եմ ես սովորել և կարողանում անել․․․Ուստի ես արդեն վստահ կարող եմ ասել՝ ես կարողանում եմ….

Օֆելի Զեյնալյան

Ես՝ Օֆելի Զեյնալյանս, Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի Հյուսիսային դպրոցի սան եմ և իմ շատ սիրելի ընկեր Լուսինե Բարխուդարյանի օգնությամբ կարողանում եմ գրել, կարդալ, տրամաբանել, մեդիադաշտում տիրապետել Paint և Word ծրագրերին։ Կարողանում եմ խնամել սենյակային և բակային բույսեր, կարաղանում եմ հեծանիվ վարել, ստեղծագործել, երգել, պարել։ Ես շատ եմ սիրում իմ դպրոցը և իմ ուսուցիչներին։

Լևոն Դավթյան

Այժմ ես կարողանում եմ ամենակարևոր բաները՝ գրել և կարդալ: Արդեն սովորել եմ հեծանիվ վարել և ազատ լողալ: Սովորել եմ աշխատել կավով և էլի շատ այլ հմտություններ եմ ձեռք բերել: Ես կարողանում եմ նկարել և աշխատել համակարգչով:

Ալեքսանդր Ավետիսյան

Վիկ Աբրահամյան

Читать далее