Երբ հանդիպում են Հյուսիսային և Արևելյան դպրոցի սովորողները․Մարզառոդարիական խաղեր

«Մարզառոդարիական խաղեր» համագործակցային նախագծի շրջանակում Մայր դպրոցի մարզադահլիճում հանդիպեցին Հյուսիսային և Արևելյան դպրոցի 2-րդ դասարանի սովորողները՝  հետաքրքիր ու հավես մարզառոդարիական խաղերով։ Հրաշալի հանդիպում էր՝ իսկական մարզառոդարիական խաղերի խառնաշփոթ։

Ավելին՝ տեսանյութում

«Մարզառոդարիական խաղեր » համագործակցային նախագիծ

Օրը՝ 16.11.2021

Ժամը՝ 10։05-10։55

Անցկացման վայրը՝ Մայր դպրոցի մարզադահլիճ

Մասնակիցները՝ Արևելյան դպրոցի 2-5 դասարանի սովորողներ, Հյուսիսային դպրոցի 2-2 դասարանի սովորողներ։

Նպատակը՝ «Համագործակցային նախագծի» շրջանակում սովորողների մոտ զարգացնել մարմնամարզական հմտությունները։

Читать далее

Ես կարողանում եմ փոխանցել․ սովորող-սովորեցնող համագործակցային նախագիծ

Հյուսիսային դպրոցի 1․2 դասարանի սովորողները «Ես կարողանում եմ փոխանցել».սովորող-սովորեցնող համագործակցային նախագծի շրջանակում հանդիպեցին  իրենց կրտսեր ընկերներին՝ 2021-22 ուստարվա առաջին դասարան ընդունված 6 տարեկաններին /ղեկավար՝ Մանե Հարությունյան/։ Հանդիպման ընթացքում սովորողները իրենց ընկերներին սովորեցրին՝ ինչպես բացել Paint նկարչական ծրագիրը, ինչպես օգտվել ծրագրից, ծանոթացրին կիրառվող  գործիքներին ու սկսեցին միասին նկարել։ Հանդիպումը հրաշալի անցավ, երեխաները հետաքրքրված և  շատ ոգևորված էին։
Նախագծի իրականացման ամբողջ ընթացքը՝  տեսանյութում․

Նկարաշար՝

Համբարձման ծեսը Հյուսիսում

img_20210514_1139165078083014021088263.jpgՄայիսի 14-ին Հյուսիսային դպրոցի 1.2, 2.2 և 3.2 դասարանի սովորողները «Խաղում ենք համբարձում» նախագծով իրականացրեցին Համբարձման ծես: Առավոտյան աղջիկներից կազմված խմբով՝ համբարձման ծիսական երգեր երգելով յոթ ցայտաղբյուրներից յոթ բուռ ջուր, յոթ տեսակ ծաղիկ, յոթ քար հավաքեցինք և լցրեցինք սափորի մեջ, իսկ հետո ընկեր Հասմիկի հետ իրականացրեցինք ծեսը՝ վիճակ հանեցինք ու իրար գովեցինք։

Это слайд-шоу требует JavaScript.

Տեսանյութը՝ Սիդոնյա Վիրաբյանի

Մարզատոն

Ուրախ մարզատոն նախագծի շրջանակում այսօր Հյուսիսային դպրոցի 1․2 և 2․2 դասարանի սովորողները Սուրբ Երրորդություն եկեղեցու բակում, ընկեր Անուշի օգնությամբ, մարզական և ազգային խաղեր խաղացին․․․

Это слайд-шоу требует JavaScript.

Տեսանյութը՝ Ազնիվ Մանուկյանի

Կառուցողական խաղեր. սովորող-սովորեցնող համագործակցային նախագիծ

Հյուսիսային դպրոցի «Ծիածան» ճամբարային ջոկատին այցելեցին իրենց ավագ ընկերները՝ «Խորոտ» ճամբարային ջոկատը: Ճամբարականների օգնությամբ կառուցողական խաղեր. սովորող- սովորեցնող համագործակցային նախագծի  շրջանակում հետաքրքիր, կառուցողական, զարգացնող խաղեր խաղացինք… Շնորհակալություն ընկեր Ազնիվին և իր «Խորոտ» ճամբարային ջոկատին…շատ հավես էր:
Ավելին՝ տեսանյութում