Հորինուկ․ Ձմեռ պապի արկածները

Գևորգ Ավետիսյան՝
Մի անգամ, երբ Ձմեռ պապը հերթական անգամ նվերներ էր բաժանում աշխարհի երեխաներին, մոլորվեց և հայտնվեց Մարս մոլորակում։ Խեղճ Ձմեռ պապ, նա շատ էր վախենում, որովհետև ամենուր այլմոլորակայիններ էին, բայց ի ուրախություն նրան, այլմոլորակայինները բարի էին և իրենց տիեզերանավով Ձմեռ պապին Երկիր մոլորակ հասցրեցին։

Էվա Խաչատրյան՝
Մոլորված Ձմեռ պապը

Հայտնվելով այլ մոլորակում Ձմեռ պապը շփոթվում է, որովհետև այնտեղ նրան ոչ ոք չէր ճանաչում: Ձմեռ պապը տխրեց, քանի որ երեխաները նրան էին սպասում: Սակայն Ձմեռ պապիկի եղնիկները հասկացան , թե որն է երեխաների մոտ տանող ճանապարհը և նրանք Ձմեռ պապիկին տարան այնտեղ: Երեխաները ուրախացան շրջան կազմեցին և սկսեցին ամանօրյա հանդեսը, իսկ Ձմեռ պապաիկը նրանց նվերներ տվեց:

Էդգար Աբգարյան՝
Թզուկների ոլորակը
Հեռավոր Լապլանդիայից գլաիս Ձմեռ Պապը մոլորվեց և հայտնվեց այլ մոլորակում; Պարզվեց դա թզուկների մոլորակն է: Թզուկները Ձմեռ Պապիկի սահնակը դատարկեցին և բոլոր կոնֆետները կերան: Ձմեռ Պապիկը տխրեց և ասաց, որ այս տարի երեխաներին հյուր չի գնալու, քանի որ առանց կոնֆետ նրանց չի կարող այցելել: Թզուկները հասկացան իրենց սխալը և որոշեցին օգնել Ձմեռ Պապիկին: Նրանք այդ օրվանից դարձան նրա օգնականները: Շատ արագ վերականգնեցին Ձմեռ Պապիկի սահնակի նվերները և օգնեցին նրան շուտ հասնել Երկիր մոլորակ:

Արմեն Այվազյան՝
Մոլորված Ձմեռ պապը
Հեռավոր Լապլանդիայից գալիս Ձմեռ պապը մոլորվեց ու հայտնվեց այլ մոլորակում որտեղ չկար մարդկություն և չկար անգամ ձյուն։ Նա շատ զարմացավ, քանի որ նվերները ում պետք է տար։ Ձմեռ պապը կապնվեց իր օգնական էլֆերի հետ, նրանք օգնեցին պապիկին վերադառնալ երկիր մոլորակ, որպեսզի հանձնի նվերները երեխաներին և միասին տոնեն Ամանորը։

Դավիթ Մարտիրոսյան՝
Տոն մեկ այլ մոլորակում
Ձմեռ պապը շփոթված էր, քանի որ չգիտեր, թե որտեղ է և ուր են անհայտացել բոլոր երեխաները։ Սակայն երեխաների փոխարեն նա հանդիպում է այլմոլորակայինների, ովքեր զարմացած և վախեցած նայում էին Ձմեռ պապիկին։ Ձմեռ պապիկը նրանց պատմեց, թե ինքը ով է և ինչ է Նոր Տարին։ Նա նրանց իր կախարդական գավազանով տոնածառ նվիրեց։ Բոլորը շատ ուրախ էին։ Читать далее

Հանելուկ-հորինուկ

img_20211203_131736470140307227281149Հեղինակ՝ Գևորգ Ավետիսյան
Գալիս է նա սպիտակ հագած
Ներկում դաշտեր, լեռներ քնած
Ուրախ տոներ իր հետ բերում
Մանուկներին երջանկացնում

Հեղինակ՝ Էվա Խաչատրյան
Այն ինչն է, ինչը:
Որ փափուկ է և սառը,
Երբ դիպչում ես դու նրան
Ուրախ ,ուրախ խաղում ես: Читать далее

Հորինուկ․ Թթու և ծիծաղելի պատմություններ

Դավիթ Հակոբյան՝

Դավիթ․լիմոնի ու խնձորի մասին

Էդգար Աբգարյան՝
Մի օր կանաչ բիբարը (տաքդեղը) գնաց անտառ։ Գայլը տեսավ, որ քայլում է և մտածեց՝ կենդանի է։ Հարձակվեց նրա վրա ու կծեց։ Դու մի ասա, բիբարը կծու էր, և գայլի բերանը վառվեց։ Գայլը վազեց ջուր խմելու, բայց նրա բերանը ջրից հետո ավելի վառվեց, և նա փախավ անտառից։

Դավիթ Մարտիրոսյան՝
1.Մի օր պղպեղը չգիտեր, որ ինքը հիվանդացել է «կծու գրիպով»։ Երբ թթուդրիկի ժամանակ նրան դրեցին մնացած բանջարեղենի հետ, նա բոլորին վարակեց «կծու գրիպով»։

2. Ոչ մի բանջարեղեն չէր ուզում ընկերություն անել կիտրոնի հետ, քանի որ նա թթվաշ էր։ Կիտրոնը շատ էր նեղվում և տխրում դրանից։ Մի օր բոլոր բանջարեղենները հիվանդացան։ Կիրտոնը որոշեց բոլորի համար թեյ պատրաստել իր հյութով։ Բանջարեղենները խմեցին թեյը և լավացան։ Այդ օրվանից բոլորը սկսեցին կիտրոնի հետ ընկերություն անել։

Դավիթ Հակոբյան՝

Դանիել Բարոյան՝
Լինում է, չի լինում մի պղպեղ է լինում: Այդ պղպեղը մի օր հանդիպեց ծաղկակաղամբին: Նրանք միասին որոշեցին թատրոն գնալ: Թատրոնում նրանց բռնեցին և թթու դրեցին: Թթվելուց հետո պղպեղն ու ծաղկակաղամբը դարձան թատրոնի հայտնի դերասաններ:

Խաչիկ Միքայելյան՝
ԹԱՔՈՒՆ ԲԱՆՋԱՐԵՂԵՆ ՀԱՄՏԵՍՈՂՆԵՐԸ
Մի օր մայրիկ նապաստակը որոշեց բանջարեղենային աղցան պատրաստել: Առանձնացրեց կաղամբ, գազար, բազուկ, կանաչ խնձոր, նեխուր: Փոքրիկ նապաստակներին զգուշացրեց ձեռք չտալ, քանի որ ձագուկները անհամբեր էին, որոշեցին մայրիկից թաքուն բոլորից փոքր-փոքր համտեսել: Մայրիկը մտնելով խոհանոց՝ ծիծաղելով ասաց.
-Բռնվեցի՛ք․․․Բոլորի մռութիկները բազուկից կարմրել էին: Читать далее

Աշնանային մեդիաամսագիր

Գայանե
«Ուսումնական աշուն» նախագիծ,
Հյուսիսային դպրոցի 2․2 դասարանի սովորողները PowerPoint ծրագիրը յուրացնելուց հետո ստեղծել են իրենց անհատական մեդիաամսագրերը։ Յուրաքանչյուր սովորողի ստեղծած մեդիաամսագիը յուրովի է, բավականին հետաքրքիր ուսումնական աշխատանք է ստացվել․․․կեցցե՛ք․․․

Սովորողների աշխատանքները՝

Սերժ Հովհաննիսյան՝ «Աշուն» մեդիաամսագիր

Վիկ Աբրահամյան՝ «Աշուն» մեդիաամսագիր

Էվա Խաչատրյան՝  «Ոսկեգույն աշուն» մեդիաամսագիր

Գայանե Դանիելյան՝  «Աշուն» մեդիաամսագիր

Խաչիկ Միքայելյան՝  «Աշուն» մեդիաամսագիր

Դավիթ Մարտիրոսյան՝ Աշուն» մեդիաամսագիր

Օֆելի Զեյնալյան՝  «Աշնանային պարահանդես» մեդիաամսագիր

Դավիթ Հակոբյան՝  «Աշնան գույներ» մեդիաամսագիր

Վան Բաղդասարյան՝  «Աշնան ծաղիկ» մեդիաամսագիր

Ալեքսանդր Խաչատրյան՝  «Աշուն» մեդիաամսագիր

Անի Այվազյան՝  «Աշուն» մեդիաամսագիր

Դանիել Բարոյան՝ «Աշուն» մեդիաամսագիր

Դիանա Բալյան՝ «Աշուն» մեդիաամսագիր

Գևորգ Ավետիսյան՝ «Աշուն» մեդիաամսագիր

Արմեն Այվազյան՝ «Աշուն» մեդիաամսագիր

Դանիել Կյուրեղյան՝  «Աշուն» մեդիաամսագիր

Աշնանային խնդիր-հորինուկներ

«Ուսումնական աշուն» նախագիծ
Կազմի՛ր խնդիրներ, աշնան ամիսների, օրերի, ժամերի, աշնան մրգերի, բանջարեղենների վերաբերյալ: Հորինածդ խնդիրները նկարիր Paint նկարչական ծրագրով և ուղարկիր իմ Էլ․ հասցեին։

Խնդիրները կազմեց՝ Խաչիկ Միքայելյանը
Խաչիկ 3
Խաչիկ 2

Читать далее

Հանելուկներ երկնային մարմինների մասին

«Տիեզերք» ուսումնական նախագծի շրջանակում սովորողները հորինել են հետաքրքիր հանելուկներ՝ երկնային մարմինների մասին․

Հեղինակ՝ Էդգար ԱբգարյանԷդգար Աբգարյան

Հեղինակ՝ Օֆելի ԶեյանլյանՕֆելի

Հեղինակ՝ Վիկ ԱբրահամյանՎիկ

Հեղինակ՝ Խաչիկ ՄիքայելյանԽաչիկ

Читать далее

Հորինուկ․ «Ծաղիկ, որը թռչել գիտեր․․․»

գայանե

Գայանե Դանիելյան
Լինում է, չի լինում, մի փոքրիկ ծիլ է լինում։ Մի անգամ նա տեսավ արևը երկնքում և մտածեց, թե ինչպես է ուզում նմանվել արևին։ Արևը նայեց վերևից, ժպտաց,և ծիլը դարձավ դեղին դանդելիոն։ Ամեն օր նա բոլորին ուրախացնում էր փոքրիկ արևի պես։ Բայց մի օր դանդելիոնը նայեց երկնքին և այնտեղ տեսավ ամպ, սպիտա՜կ-սպիտա՜կ, փափկամա՜զ-փափկամա՜զ։
-Երանի ես ամպի նման լինեի,-մտածեց դեղին դանդելը։ Ամպը նայեց ներքև, և դանդելիոնը վերածվեց թևթև, փոքրիկ սպիտակ ամպիկի՝ ոտքի վրա։ Բայց մի օր քամին փչեց, ամպը քանդվեց և վերածվեց շատ ու շատ փոքր բմբուլների,և նրանք թռան հեռու՜- հեռու՜․․․

Սերժ Հովհաննիսյան
Դաշտում ապրում էր մի գեղեցիկ ծաղիկ: Ծաղիկն ուներ կարմիր ծաղկաթերթիկներ, երկար ցողուն, կանաչ տերևներ: Այն շատ անուշ էր բուրում: Ոչ մի անցորդ անտարբեր չէր մնում ծաղիկի կողքով անցնելիս: Ծաղիկը նույնպես հիանում էր իրեն շրջապատող բնությամբ, բայց նրան շատ էր հետաքրքրում հեռուները: Մի օր սաստիկ քամի բարձրացավ: Քամին ծաղիկին պոկեց ու բարձրացրեց երկինք: Ծաղիկը կարծես թռչում էր: Թռչող ծաղիկը հասավ հեռուներ և հիացավ բնությամբ:

Читать далее

Ռոդարիական՝ «Չարաճճի կարկուտի և խորամանկ ցողիկի արկածները»

օԵս կարողանում եմ հորինել․
Հեղինակ՝ Օֆելի Զեյնալյան
Լինում է,  չի լինում, մի չարաճճի կարկուտ է լինում, որն ունենում է շատ խորամանկ քույրիկ։ Խորամանկ ցողիկը շատ է սիրում նկարել։ Ամեն երեկո, չարաճճի եղբորից թաքուն, մայրիկի հետ գնում է նկարչության դասերի։ Մի օր այդ ամենի մասին իմանում է եղբայրը և ասում է քույրիկին․
-Ինչո՞ւ ինձ էլ չես տանում քեզ հետ նկարչության դասերի, ես էլ եմ ուզում նկարել սովորել։
-Չեմ տանում, որովհետև դու շատ չար ես, նեղացնում ես բոլորին,կոտրում ես ամեն ինչ։
-Քույրի՛կ, ես խոստանում եմ, ինձ լավ կպահեմ, միայն թե ինձ էլ քեզ հետ տար դասի։ Եթե ես հաճախեմ արվեստի դպրոց, կկարողանամ նկարել և ավելի բարի ու խելոք կլինեմ։ Այս ամենը լսելով՝ մայրիկը իր տղային ևս տանում է նկարչության։ Քույր ու եղբայր ամեն առավոտյան սիրով գնում են դասի և գեղեցիկ նկարներով վերադառնում տուն։

Հեղինակ՝ Խաչիկ Միքայելյան
Կարկուտը և Ցողիկը եղբայր ու քույր էին:Կարկուտը չլսող, կամակոր, չարաճճի էր, իսկ Ցողիկը՝ հանգիստ, քնքուշ և խորամանկ: Մի օր Ցողիկը ընկավ Կարկուտի խելքին և միասին փախան տնից: Նրանք գնացին բուսաբանական այգի ու սկսեցին խաղալ պահմտոցի: Միևնույն ժամանակ վնասեցին ծառ ու թուփ: Մայրիկը նկատեց, որ քույր ու եղբայր տանը չեն և դուրս եկավ փնտրելու Կարկուտի հետքերով: Հասավ բուսաբանական այգի և առաջինը նկատեց Կարկուտի վնասած, գետնին թափված տերևները, իսկ հետո Ցողիկի մարգարիտները խոտերին: Երկուսին էլ շուտ գտավ և բերեց տուն:

Հեղինակ՝ Էվա Խաչատրյան
Մի անգամ ամպի երեխաներից չարաճճի Կարկուտը և խորամանկ Ցողիկը որոշում են անկարգություն անել Հյուսիսային դպրոցի բակում: Եվ սկսում է անդադար կարկուտ թափվել երկնքից, իսկ խորամանկ Ցողիկը ապակիների վրա նախշեր է անում: Սկզբում երեխաներին դուր եկավ անկարգ Կարկուտի և Ցողիկի արարքները, բայց հետո տխրեցին և սկսեցին մտածել, թե ինչ անեն, որ հանկարծ իրենց գեղեցիկ բակը չփչանա: Եվ սկսեցին երգել արևի երգը: Այնպիսի ոգևորությամբ էին երգում, որ արևը դուրս եկավ ամպի տակից և ջերմացրեց երեխաներին ու փչացրեց չարաճճի Կարկուտի ու խորամանկ Ցողիկի պայմանը:

Հեղինակ՝ Գևորգ Ավետիսյան
Լինում են, չեն լինում, մի քույր ու եղբայր են լինում։ Քույրը շատ գեղեցիկ աղջիկ էր, անունը՝ Ցողիկ, իսկ եղբայրը՝ մի չարաճճի տղա, անունը՝ Կարկուտ։ Մի անգամ նրանք ուզեցին բնության հետ խաղ խաղալ։ Ցողիկը շողշողուն կաթիլներով ծածկեց բոլոր բույսերին, Կարկուտն էլ որոշեց նրանից ետ չմնալ, բայց ի՞նչ իմանար խեղճ Կարկուտը, որ իր շարած մարգարիտները քարի պես ամուր են և կարող են կոտրել քնքուշ ծաղիկների նուրբ թերթիկները։ Դե, իհարկե, նա շատ տխրեց իր արարքի համար, դրա համար էլ հիմա մարգարիտներ թափում է միայն բարկացած ժամանակ ու հետո նորից ամաչում իր արարքից։ Ես էլ նրան խորհուրդ կտամ բարկացած ժամանակ ոչինչ չանել, մեկ է, հետո փոշմանելու է։ Читать далее

Ես կարողանում եմ հորինել՝ «Պայծառ արևն ու մութ ամպիկը»

Հեղինակ՝ Վան Բաղդասարյանվան

Լինում է, չի լինում մի ուրախ արև և տխուր ու մութ ամպիկ է լինում։ Արևը շատ էր սիրում երեխաներին, նրանց ջերմացնում էր, տաքացնում իր շողերով, իսկ ամպիկը տխրեցնում էր երեխաներին՝ մռայլ ու մութ օրերով։ Մի օր ամպիկը որոշեց գողանալ արևի շողերը։ Նա կապեց շողերը և դրեց պարկի մեջ։ Եկան մութ և մռայլ օրերը, երեխաները չէին խաղում բակում, պատուհաններից նայում էին երկինք՝ դեպի արևը, խնդրում նրան շուտ վերադառնա և ուրախացնի նրանց։ Արևը ամպերի մեջ փնտրում էր իր շողերը։ Մի օր ամպիկը տեսավ Վանի տխուր աչքերը, որը արևին էր սպասում, և հասկացավ, որ պետք է վերադարձնի արևին իր շողերը, որ Վանը և բոլոր երեխաները պետք է ուրախանան, տաքանան, բակում շատ խաղեր խաղան։ Եվ ահա արևը կրկին շողում էր, ջերմացնում բոլորին։ Արևը արդեն եկել է, վաղն էլ ամպիկը կգա։

Հեղինակ՝ Գևորգ ԱվետիսյանԳևորգ

Լինում է, չի լինում մի մութ ամպիկ, որը շատ էր ուզում ընկերանալ արևի հետ, բայց հենց մոտենում էր նրան, ծածկում էր, և արևը այլևս չէր կարողանում շողալ։ Նրանք երկար մտածում էին ինչ անել, որ կարողանան իրար հետ խաղալ, և գտան ելքը․ ամպիկը զգուշորեն մոտեցավ արևին և կանգնեց նրա կողքին, իսկ արևը իր շողերով ջերմացրեց ամպիկին, ամպիկը ուրախությունից լաց եղավ, և տեղաց արևային անձրև, իսկ հետո երկնքում հայտնվեց գունագեղ ծիածանը։ Դրանից հետո ամպիկն ու արևը հաճախ էին միասին խաղում, և ամեն անգամ նրանց խաղին մասնակցում էր նաև գեղեցիկ ծիածանը։

Հեղինակ՝ Գայանե ԴանիելյանԳայանե

Լինում է, չի լինում մի ժպտացող արև ու մի մութ ամպիկ։ Մի անգամ նրանք հանդիպեցին, և մութ ամպիկն ասաց․
-Արև՛, ճանապարհ տու՛ր ինձ։ Արևն ասաց․
-Ինչու՞ պետք է ես զիջեմ, սա իմ ճանապարհն է։
Արևն ու ամպիկը վիճեցին, տեղաց անձրև, արևը փայլեց, և այդ ժամանակ հայտնվեց ծիածանը, իսկ արևն ու ամպը գեղեցիկ ծիածանի վրա հաշտություն կնքեցին։ Ծիածանը ուրախացրեց բոլոր երեխաներին և մեծերին։ Ահա այսպես էլ հեքիաթն ավարտվեց։ Читать далее

Զատկական հորինուկներ

«Զատիկ» նախագծի շրջանակում սովորողները զատկական ձվիկի մասին հեքիաթներ են հորինել:
Հեքիաթի հեղինակ՝ Էվա Խաչատրյան
«Կախարդական ձվիկը»

Հեքիաթի հեղինակ՝ Վան Բաղդասարյան
«Ձվիկը»

Читать далее