Ուսումնական ճամփորդություն Կոմիտասի թանգարան-ինստիտուտ

«Կոմիտասյան օրեր» շուրջտարյա նախագծի շրջանակում երկրորդ դասարանի սովորողները Կոմիտասի թանգարան-ինստիտուտում կմասնակցեն «Հայոց գույնը» կրթական ծրագրին։

Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 2.2 դասարանի սովորողներ

Պատասխանատու՝ Լուսինե Բարխուդարյան, Ֆլորա Դավթյան

Օրը՝ դեկտեմբերի 14

Читать далее

Ճամփորդապատում

Դավիթ Մարտիրոսյան
Դասարանով գնացինք ճամփորդության դեպի Երևանի Բուսաբանական այգի։ Մենք այնտեղ  ծանոթացանք տարբեր բույսերի և ծաղիկների հետ, իմացանք, թե որ ծաղիկներն են թունավոր։ Իմ ընկերների ու ընկեր Լուսինեի հետ զբոսնեցինք գույնզգույն և խշխշան տերևների մեջ, նկարեցինք, երգեցինք, արտասանեցինք։ Ես շատ լավ ժամանակ անցկացրեցինք, ինձ շատ դուր եկավ մեր ճամփորդությունը։ Եվ ինչպես այգու մուտքի մոտ էր գրված, դա իսկապես ԴՐԱԽՏ էր։

Ալեքսանդր Ավետիսյան
Հավես օր ունեցանք Երաևանի Բուսաբանական այգում։
Թափառեցինք այգում, ծառերի պուրակներում, խշխշան և գունավոր տերևների միջով։ Երգեցիք, նկարեցինք, նախաճաշեցինք, ուրախ օր անցկացրեցինք։ Ինձ շատ դուր եկավ մեր աշնանային ճամփորդություն։ Ես շատ կցանականամ կրկին ճամփորդել։

Ուսումնական ճամփորդություն դեպի Երևանի բուսաբանական այգի, աշնանային թափառումներ

Հոկտեմբերի 22-ին Հյուսիսային դպրոցի 2.2 դասարանի սովորողները ճամփորդեցին դեպի Երևանի բուսաբանական այգի ։ Հավես աշնանային դիտարկումներ արեցինք, խշխշան տերևնեորվ քայլեցինք, տերևներ հավաքեցինք և տեխնոլոգիական աշխատանք կատարեցինք, արտասանեցինք, նախաճաշեցինք ու բարձր տրամադրությամբ վերդարձանք դպրոց։
Դիտեք այս ամենի մասին պատմող տեսանյութը՝

Ուսումնական ճամփորդություն դեպի Երևանի բուսաբանական այգի

Մասնակիցները՝ Հյուսիսային դպրոցի 3.1, 3.2, 2.2 դասարանի սովորողներ

Օրը՝ հոկտեմբի 22

Ժամը՝ 10:30-13:30

Վայրը՝ Բուսաբանական այգի

Հեռավորությունը դպրոցից՝ 14,4 կմ, 40 րոպե

Պատասխանատուներ՝ Ազնիվ Մանուկյան, Կարինե Մամիկոնյան, Լուսինե Բարխուդարյան, Քրիստինե Աբրահամյան, Անուշ Թորոսյան։

Читать далее

Ուսումնական տարվա մեկնարկ՝ ճամփորդությամբ

2021-22 ուսումնական տարվա մեկնարկը սկսեցինք ճամփորդությամբ՝ Ապարանի ջրամբարի գողտրիկ տարածքում, բնության գրկում, քայլքով, երգ ու պարով․․․Քայլեցինք, եղևնիների բացատում նկարչական պլեներ իրականացրինք, մարզական խաղեր խաղացինք, իսկ հետաքրքիր օրն ավարտեցինք ծիսական երգ ու պարով։ Լավատեսությամբ ու ակնկալիքներով նոր ուսումնական տարին կրտսեր սեբաստացիների համար սկսված է․․․բարի, խաղաղ և ձեռքբերումներով լի տարի բոլորիս․․.

Ավելին՝ տեսանյութում
Տեսանյութը՝ Անուշ Թորոսյանի

Գիտելիքի օրը` Ապարանի ջրամբարում

IMG_20210503_132219

Վայրը` Արագածոտնի մարզ, Ապարանի ջրամբար

Մեկնում` սեպտեմբերի 1, ժամը՝ 10։00, Ս.Երրորդություն եկեղեցու բակից

Վերադարձ` 16։00 Ս.Երրորդություն եկեղեցու բակ

Երթուղի` Երևան-Ապարան, հեռավորություն՝ 59 կմ

Ճանապարհի տևողությունը՝ մեքենայով ՝ 1 ժամ 10 րոպե

Մասնակիցներ՝ 2.2, 3․1, 3.2 և 3․3 դասարանի սովորողներ, ծնողներ

Պատասխանատուներ՝ Լուսինե Բարխուդարյան, Ազնիվ Մանուկյան, Կարինե Մամիկոնյան, Լիանա Ռոզիկյան, Նարինե Պողոսյան, Անուշ Թորոսյան։

Նպատակը՝

  • Ուսումնական տարվա մեկնարկը բնության գրկում
  • Ճամփորդելու միջոցով ճանաչել շրջակա միջավայրը
  • Ուսումնական ճամփորդության ընթացքում միասին նոր միջավայրում քայլելու, միասին լինելու, գործելու, տեղանքը խնամելու, տեղանքում կողմնորոշվելու, խոչընդոտները հաղթահարելու, միմյանց օգնելու կարողությունների, հմտությունների ձեռք բերում:

Читать далее

Հայացք Թուխ Մանուկի բարձունքից

999Հունիսի 12-ին Հյուսիսային դպրոցի 1․2 դասարանի սովորողները ծնողների հետ միասին Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից ճամփա ընկանք դեպի Ծաղկունյաց լեռնաշղթայի փեշեր՝ Թուխ Մանուկ տանող բարձունքը հաղթահարելու․․․
Ճամփորդությունից առաջ նախապատրաստական աշխատանք ենք իրականացրել՝ նախօրոք պարզել ենք, թե ինչ եղանակ է սպասվում այդ օրը, սովորողները պատմել են իրենց ճամփորդական հանդերձանքի, ճամփորդական ուսապարկի պարունակության, ինչպես նաև ճամփորդական կանոնների մասին:
Դեպի Լուսագյուղ տանող ճանապարհը, որը տևեց մեկ ժամից ավել, սովորողների հետ  անցանք շատ հանգիստ ու թեթև՝ արտասանելով և կոմիտասյան երգեր երգելով։
Բարձունքը հեշտությամբ հաղթահարեցինք՝ առանց ընկճվածության, առանց  հոգնածության, առանց ձանձրույթի։ Մատուռում երգեցինք մանուկների «Հայր մերը», իսկ  բակում կոմիտասյան երգեր երգեցինք ու արտասանեցինք։
Բնության գրկում սովորողներն իրենց լավ էին զգում՝ նախաճաշեցինք, ծնողների հետ մի լավ  խաղացինք, վազվզեցինք, ծաղիկների գրկում լուսանկարվեցինք, իսկ վերջում՝ աղբահավաքման աշխատանք․․․չէ՞ որ սեբաստացին լավ գիտի՝ շրջակա միջավայրի խնամքը մեր հեղինակային մանկավարժության առաջնային առաքելություններից է․․․
Վերադարձին կանգառ ունեցանք  նաև տառերի պուրակում՝ յուրաքանչյուր սովորող գտավ իր անվան սկզբնատառը, երգեցինք «Այբ, բեն գիմ» երգը, լուսանկարվեցինք և վերադարձանք Երևան՝ բարձր, ուրախ տրամադրությամբ։

Տեսանյութերը՝ Արմինե Մակվեցյանի

Նկարաշար՝

Բարձունքի հաղթահարում

թուխ մանուկ
Օր՝ հունիսի 12
Մեկնում՝ 09:30, վերադարձ՝ 16։00 /Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից/
Վայր՝ Ծաղկունյաց լեռնաշղթայի փեշեր՝ Թուխ Մանուկ /Ապարանի ջրամբարից հրվ, Քասաղ գետի աջակողմյան բարձունք/
Հեռավորությունը Երևանից՝ 59 կմ
Քայլք, բարձունքի հաղթահարում՝ ճանապարհը մոտ 1 կմ
Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 1․2 դասարանի սովորողներ, ծնողներ
Պատասխանատու՝ Լուսինե Բարխուդարյան
Օգնական՝ Արմինե Մակվեցյան
Ճամփորդության երթուղին՝
Երևան-Ապարան- Լուսագյուղ-Թուխ Մանուկ-Տառերի պուրակ
Քարտեզ՝
https://goo.gl/maps/vcx2YgWN97x1GACn8 Читать далее

Սովորողների պատումները դեպի Օշական ճամփորդությունից

Գևորգ Ավետիսյան
Այսօր մենք գնացինք Օշական։ Այնտեղ ես տեսա տառերի պուրակը, ես գտա իմ անվան առաջին տառը, այն այբուբենի երրորդ տառն է՝ Գ տառը։ Տեսել եմ Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցին, այն շատ գեղեցիկ էր, եկեղեցում թաղված է Մեսրոպ Մաշտոցը։ Նա ստեղծել է հայերեն տառերը և եղել է հայոց առաջին ուսուցիչը, ով հիմնել է դպրոցներ։ Այնտեղ՝ Քասախ գետի վրա, կար շատ գեղեցիկ կամուրջ, որին Հնգաթռիչք են անվանում։ Ընկեր Լուսինեն մեզ պատմեց Մեսրոպ Մաշտոցի մասին, նա ասաց, որ Մեսրոպ Մաշտոցը հայոց տառերը ստեղծել է 405 թվականին, մահացել է 440 թվականին։

Խաչիկ Միքայելյան
Ես Խաչիկն եմ ու սիրում եմ ճամփորդել: Մենք այսօր ճամփորդել ենք դեպի Օշական։ Եղանք Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում, աղոթեցինք, մոմ վառեցինք աշխարհի խաղաղության համար: Ընկեր Ջուլիի հետ հոգևոր երգեր երգեցինք: Տառերի պուրակում իմ անվան տառը ամենաշուտը ես գտա: Հետո շատ հավես խաղեր խաղացինք: Ափսոս օրը շուտ վերջացավ։


Նատալի Գանջալյան
IMG_20210503_111844Այսօր մենք ընկեր Լուսինեի հետ ամբողջ դասարանով մեկնեցինք Օշական։ Ճանապարհին բոլորով երգում և ուրախանում էինք։ Վերջապես հասանք Օշական գյուղ, որտեղ գտնվում է Մեսրոպ Մաշտոցի գերեզմանը և եկեղեցին։ Այնտեղ մենք տեսանք հայերեն տառերը, որոնց վրա խաչեր կային և կոչվում են խաչքար տառերի պուրակ։ Դա շատ գեղեցիկ էր։ Հետո մենք գնացինք եկեղեցի և մոմ վառեցինք։ Տեսանք նաև գետի վրայի հին կամուրջը, անցանք դրա վրայով։ Օշականը, եկեղեցին, մեսրոպատառ արձանները և կամուրջը մեզ շատ դուր եկան։ Ճամփորդությունից հետո ես խնդրեցի հայրիկիս՝ ինձ մեկ անգամ ևս Օշական տանելու։

Читать далее