Հերթական սպասված ճամբարային օրը…

Այսօր՝ օգոստոսի 26-ին մուտքի ճամբարի վերջին օրն էր՝ վեց տարեկանների երրորդ խմբի հետ: Պետք է խոստովանեմ, որ չնայած մեր առցանց-հեռավար շփումների արդյունքում հասցրել ենք միմյանց ճանաչել, սակայն այսօր պարզ դարձավ, որ երեխաները սպասում էին ֆիզիկական միջավայրում մեր հանդիպմանը…ես դա տեսա այսօր նրանց հայացքներում, երբ դպրոց մտնելուն պես սկսեցին փնտրել իրենց ուսուցչին, ու սպասում էին, թե միջանցքում կանգնած ուսուցիչներից ով կդիմավորի և կմոտենա իրենց:
Մեր այսօրվա ճամբարային հետաքրքիր առօրյային կարող եք ծանոթանալ՝ դիտելով տեսանյութերը.

«Ձիուկ»

«Զըմփիկ»

Աշխատանք կավով. «Մեղու»

Աթ. Խնկոյան. «Մեղու»

Վեց տարեկան մեղուներ. մեղրաքամի ծեսին ընդառաջ

Օգոստոսի 26-28-ը կրթահամալիրի Արատեսի դպրական կենտրոնում իրականացվելու է մեղրաքամի ծեսը, որին ընդառաջ վեց տարեկան ճամբարականները մուտքի ճամբարի ընթացքում աշխատեցին կավով և ծեփեցին կրծքանշաններ՝ պատկերելով մեղու: Նաև արտասանեցին առցանց ուսուցման ընթացքում սովորած՝ Աթ. Խնկոյանի «Մեղու» բանաստեղծությունը…բը՛զզզ…

Ոգևորությամբ և սպասումով ճամբարային օր…

Այսօր՝ օգոստոսի 25-ին վեց տարեկան սեբաստացիների երկրորդ խմբի մուտքի ճամբարն էր: Օրը սկսեցինք նույն սիրով, նույն ոգևորությամբ, ինչպես երեկ: Երեխաները եկել էին ժպիտով, բարձր տրամադրությամբ, նաև մի փոքր հուզված, բայց մեծ հետաքրքրությամբ ու սպասումով՝ մոտիկից ճանաչելու իրենց դպրոցն ու ուսուցչին…

Երաժիշտներն իրականացրեցին երգուսուցում ճամբարականների հետ, որի ընթացքում երեխաները սովորեցին և խաղացին «Փայտե ձիուկ» երգը և  «Զըմփիկ» խաղերգը…շա՛տ հավես էր…

Այնուհետև բացօթյա միջավայրում ընկեր Ալիսայի օգնությամբ աշխատեցինք կավով և պատրաստեցինք կրծքանշաններ՝ պատկերելով մեղու, նաև արտասանեցինք առցանց ուսուցման ընթացքում սովորած՝ Աթ. Խնկոյանի «Մեղու» բանաստեղծությունը, քանի որ վաղը՝ օգոստոսի 26-ին կրթահամալիրում՝ Արատեսի դպրական կենտրոնում իրականացվելու է մեղրաքամի ծեսը…բը՛զզզ

 

Վեց տարեկան սեբաստացիների մուտքը կրթահամալիր. 24.08

IMG_20200824_121121Այս հանդիպումը սպասված էր և՛ ինձ, և՛ վեց տարեկան ճամբարականների համար, քանի որ մինչ այս պահը մեր շփումը առցանց-հեռավար էր, և անհամաբեր սպասում էինք արդեն ֆիզիկական միջավայրում՝ Հյուսիսային դպրոցում մեր հանդիպմանը: 
Հանդիպումը տեղի ունեցավ սովորողների փոքր խմբի հետ: Բոլորը դպրոց էին եկել բարձր տրամադրութամբ, տրամադրված և ոգևորված: 
«Բարև, ես եմ…» խաղով սկսեցինք ներկայանալ, ծանոթանալ և ճանաչել մեկը մյուսին, որից հետո սկսեցինք խաղի միջոցով մտապահել և մտաբերել անունները:
Երաժիշտ ընկեր Հասմիկը երգուսուցում իրականացրեց ճամբարականների հետ, որի ընթացքում երեխաները սովորեցին և խաղացին «Փայտե ձիուկ» երգը և  «Զըմփիկ» խաղերգը…շա՛տ հավես էր:

Այնուհետև բացօթյա միջավայրում ընկեր Ալիսայի օգնութամբ աշխատեցինք կավով և պատրաստեցինք կրծքանշաններ՝ պատկերելով մեղու, քանի որ առջևում մեղրաքամի ծեսն է…բը՛զզզ:

Երեխաները ոգևորված էին նաև Ուսումնական ագարակ այցելությունից: Երգով, ասմունքով, խաղով քայլեցինք դեպի ագարակ: Շրջեցինք ագարակում, երեխաները ճանաչեցին կենդանիներին, որոնց մասին էլ սկեցին պատմել: 
Այսպես էլ ուրախ և ոգևորությամբ ավարտեցինք մեր ճամբարային առաջին օրը: