Ուսումնական ամառ․ամփոփում

«Ուսումնական ամառ» նախագծի շրջանակում սովորողները հանդես են գալիս հավես տեսանյութերով՝ կատարած հետաքրքիր աշխատանքներով, ընտանեկան հավես ճամփորդություններով։

Դիանա Բալյան
Ընտանեկան հավես ճամփորդություն

Էվա Խաչատրյան
Թե ինչ է լինում, երբ փորձում են գոհացնել որոշ մարդկանց․ Վ․ Սարոյան

Վիկ Աբրահամյան

Читать далее

«Ուսումնական ամառ» նախագիծ

Ողջույն, սիրելի սովորող: Ամառային արձակուրդի ընթացքում առաջարկում եմ առաջադրանքների այս փաթեթները։

Ամառային ճամփորդություն

Ամառային արձակուրդի ընթացքում մեկնելով ճամփորդության քաղաքից, երկրից դուրս, կամ որևէ հանգստավայր, գյուղ, բարեկամ-հարազատների տուն, առաջարկում եմ պատմել ձեր ամառային ճամփորդության մասին: Պետք է իր մեջ ներառի՝ 

  • տեղեկություններ տվյալ վայրի, տեղանքի մասին.
  • այցելությունների, արկածների, առօրյայի, անսովոր ու սովորական դեպքերի, դիպվածների, հանդիպումների, ստացած տպավորությունների մասին պատում:

Թեման կարող եք ներկայացնել ֆոտոշարքի, տեսանյութի, հարցազրույցի, պատումի տեսքով:

Ամառային ընթերցանություն

Ամառային արձակուրդի ընթացքում առաջարկում եմ ընթերցել՝

«Տիգրան Հայրապետյան» գրադարանից ձեր ընտրած գիրքը, կամ այլ մանկական գրադարանից ընտրած գիրք
Ամանորի նվեր-գիրքը՝ «Հեքիաթների շքահանդես»
Հովհաննես Թումանյան «Հեքիաթներ»
Ջ. Ռոդարի «Հեքիաթներ հեռախոսով»
Ա. Ա. Միլն «Վինի Թուխ»

կամ

ինքդ ընտրիր  մի գիրք կամ ստեղծագործություն, կարդա, պատմիր կարդացածիդ մասին այնպես, որ ընկերներդ էլ ուզեն կարդալ այդ գիրքը:

Առաջարկվող գրքերից կարող ես ընտրել, ինչպես նաև կարող ես ընտրել առաջարկավող հեքիաթներից:

Ընթերցելուց հետո առանձնացնում ես մեկ հեքիաթ կամ գիրք, որը շատ ես հավանել, և այն ներկայացնում ես՝

  • աուդիո կամ վիդեո տարբերակով. երբ գեղեցիկ ընթերցում ես (նաև դերային ընթերցմամբ) ու ձայնագրում-տեսագրում ես.
  • գրում ես, թե կարդացածդ գիրքը, հեքիաթը ինչի մասին է, ինչու է այն քեզ դուր եկել, ինչու ես խորհուրդ տալիս, որ մյուսներն էլ կարդան: Այդ հեքիաթի կամ գրքի համար համակարգչային նկարչական ծրագրով նկար ես պատրաստում.
  • Դուրս ես գրում  հեքիաթից քեզ դուր եկած հատվածները ու ձևավորում ես: /աշխատանքը միասին նայելու-քննարկելու ենք սեպտեմբերի առաջին շաբաթվա ընթացքում/
  • Կարող ես հեքիաթի կամ գրքի հերոսին, հեղինակին նամակ գրել:
  • Ընթերցածդ հեքիաթից, գրքից հավաքիր, գրանցիր բոլոր այն բառերը, որոնք ընթերցելիս չէիր հասկացել: Կարող ես մեծերի կամ բառարանի օգնությամբ գտնել քեզ անհասկանալի բառերի բացատրությունը:

Այս աշխատանքները ուղարկիր իմ էլեկտրոնային հասցեին /lusine.barkhudaryan@mskh.am/

Ողջ ամռան ընթացքում գործելու է «Տիգրան Հայրապետյան» գրադարանը, կարող ես այցելել ու ընտրել գրքեր ընթերցելու համար /գրադանավար Նոնա Գրիգորյան, հեռ՝․ 077 404257/

Խնդիրներ ամռան ընթացքում

Առաջարկում եմ տրամաբանական խնդիրների այս փաթեթը՝«Քան» ակադեմիա
Տրամաբանական խնդիրներԷլեկտրոնային խաղեր 1Էլեկտրոնային խաղեր 2Գումարման խաղեր 1Գումարման խաղեր 2Տրամաբանական խաղեր 1Տրամաբանական խաղեր 2Առաջադրանքներ լուցկիներով

Գումարում 100-ի սահմանում

Հանում. 100-ի սահմանում

Գումարում — խճանկար 100-ի սահմանում

Հանում — խճանկար 100 -ի սահմանումԺամացույց

Քեզ դուր եկած խնդիրը ներկայացրու որևէ հետաքրքիր ձևով: Աշխատանքդ ուղարկիր իմ էլեկտրոնային փոստին:

Մուլտֆիլմեր և ֆիլմեր՝ 

  1. Մանչուկն ու Կառլսոնը
  2. Ջելսոմինոն խաբեբաների աշխարհում` առաջին մաս, երկրորդ մաս
  3. Բրեմենյան երաժիշտները
  4. Բուրատինոյի արկածները/ մուլտֆիլմ/
  5. Երեք ընկույզ Մոխրոտի համար
  6. Բուրատինոյի արկածները/ ֆիլմ/
  7. Չարլին ու շոկոլադի գործարանը
  8. Թոմ Սոյերի արկածները
  9. Փոքրիկ արքայադուստրը

Երաժշտական մուլտֆիլմեր