Մաթեմատիկայի սեպտեմբերյան ֆլեշմոբի մասնակիցներ, արդյունքներ

Մաթեմատիկայի սեպտեմբերյան ֆլեշմոբ
Սովորողների աշխատանքներն ու արդյունքները՝ այստեղ

  1. Դանիել Կյուեղյան
  2. Դիանա Բալյան
  3. Դանիել Բարոյան
  4. Էվա Խաչատրյան
  5. Читать далее

Հորինուկ․ «Ծաղիկ, որը թռչել գիտեր․․․»

գայանե

Գայանե Դանիելյան
Լինում է, չի լինում, մի փոքրիկ ծիլ է լինում։ Մի անգամ նա տեսավ արևը երկնքում և մտածեց, թե ինչպես է ուզում նմանվել արևին։ Արևը նայեց վերևից, ժպտաց,և ծիլը դարձավ դեղին դանդելիոն։ Ամեն օր նա բոլորին ուրախացնում էր փոքրիկ արևի պես։ Բայց մի օր դանդելիոնը նայեց երկնքին և այնտեղ տեսավ ամպ, սպիտա՜կ-սպիտա՜կ, փափկամա՜զ-փափկամա՜զ։
-Երանի ես ամպի նման լինեի,-մտածեց դեղին դանդելը։ Ամպը նայեց ներքև, և դանդելիոնը վերածվեց թևթև, փոքրիկ սպիտակ ամպիկի՝ ոտքի վրա։ Բայց մի օր քամին փչեց, ամպը քանդվեց և վերածվեց շատ ու շատ փոքր բմբուլների,և նրանք թռան հեռու՜- հեռու՜․․․

Սերժ Հովհաննիսյան
Դաշտում ապրում էր մի գեղեցիկ ծաղիկ: Ծաղիկն ուներ կարմիր ծաղկաթերթիկներ, երկար ցողուն, կանաչ տերևներ: Այն շատ անուշ էր բուրում: Ոչ մի անցորդ անտարբեր չէր մնում ծաղիկի կողքով անցնելիս: Ծաղիկը նույնպես հիանում էր իրեն շրջապատող բնությամբ, բայց նրան շատ էր հետաքրքրում հեռուները: Մի օր սաստիկ քամի բարձրացավ: Քամին ծաղիկին պոկեց ու բարձրացրեց երկինք: Ծաղիկը կարծես թռչում էր: Թռչող ծաղիկը հասավ հեռուներ և հիացավ բնությամբ:

Читать далее

«Ես» նախագիծ. Իմ անվան պատմությունը

2․2 դասարանի սովորողները շարունակում են հավեսով իրականացնել «Ես» ուսումնական նախագիծը, այս անգամ կարող եք կարդալ նրանց գեղեցիկ ու հետաքրքիր անունների պատմությունները․․․

Անուններ

Դանիել Բարոյան
Ես Դանիելն եմ։ Իմ անունը ընտրել են մայրիկս և հայրիկս։ Դանիելը ժամանակակից անուն է։ Ես շատ եմ սիրում իմ անունը։ Դանիել անունը եբրայական ծագում ունի, որը թարգմանաբար նշանակում է «Աստված է իմ դատավորը»։ Սերում է աստվածաշնչյան Դանիել մարգարեից։

Գևորգ Ավետիսյան
Ողջու՛յն, ես Գևորգն եմ։ Իմ անունը ընտրել են ծնողներս, դա իմ մեծ պապիկի անունն է։ Հայրիկս ասում է, որ պապիկս շատ ուժեղ և խելացի մարդ է եղել, ես եղել եմ պապիկիս գրադարանում, դա կախարդական վայր է։ Ես կրում եմ քաջ Գևորգ Մարզպետունու անունը։ Գևորգ անունը հունարենից թարգմանաբար նշանակում է երկրագործ, նաև երկրաբան։ Ես սիրում եմ իմ անունը։

Читать далее

«Թռչունի մտածմունքը»․ նամակ թռչունին

2․2 դասարանի սովորողները ընթերցել են Հովհ․ Թումանյանի «Թռչունի մտածմունքը» բանաստեղծությունը և նամակ գրել թռչունին․․․

Բարև՛, թռչուն, դու կարող ես թռչել ամեն ինչի շուրջը և տեսնել ինչից է շինած մեր աշխարը, չէ՞ որ դու ունես թևեր, բայց մի՛ մոռացիր վերադառնալ քո բույնը։

Սիրով՝ Գայանե

Սիրելի՛ ծիտիկ,
Ո՞նց ես, լա՞վ ես: Երկնքում լա՞վ է: Ես էլ շատ կուզենայի մի օր քեզ հետ բարձր թռչել ու վերևից նայել աշխարհին: Մեր բակում ես քեզ համար մի փոքրիկ բույն կսարքեմ, որպեսզի դու այնտեղ ապրես: Իսկ մեր պատշգամբում ես քեզ համար հացի փշրանքներ կդնեմ: Երբ դու քաղցած լինես, կարող ես ուտել: Հույս ունեմ, որ մի օր մենք կհանդիպենք:

Սիրով՝ Դավիթ Մ․

Բարև՛, սիրուն թռչուն: Ուզում եմ պատկերացնել, թէ ինչքան մեծ է քեզ երևում աշխարհը վերևից: Թռչում ես հեռու տեղեր, տեսնում գեղեցիկ վայրեր: Ես կասեի՝ քո աշխարհը շինած է երկրի ու երկնքի մեջտեղում եղած անվերջությունից: Читать далее

Իմ ընտանիքը․․․

«Ես» ուսումնական նախագծի շրջանակում 2․2 դասարանի սովորողները պատմում են իրենց համերաշխ ու գեղեցիկ ընտանիքների մասին․․․

Օֆելի Զեյնալյան
Բա՛րև, ես Օֆելին եմ։ Ես ունեմ հայրիկ, մայրիկ, տատիկ և եղբայր։ Իմ ընտանիքը շատ լավն է։ Հայրիկս մասնագիտությամբ ինժիներ-տեխնոլոգ է, մայրիկս՝ վոկալիստ, տատիկս՝ բուժքույր։ Մենք բոլորս շատ ենք սիրում միմյանց։ Ես ուզում եմ, որ մենք միշտ լինենք միասին և երջանիկ։

Օֆելի

Դիանա Բալյան
Ես Դիանան եմ, ապրում եմ իմ մայրիկի ու հայրիկի հետ: Սա իմ փոքր ընտանիքն է: Առավոտյան մայրիկս ու հայրիկս գնում են աշխատանքի, իսկ ես՝ դպրոց: Ես շատ եմ սիրում իմ ընտանիքը։ Ապրում ենք Երևանում: Մենք սիրում ենք զբոսնել և ուրախ ժամանակ անցկացնել միասին։

thumbnail_իմ ընտանիքը

Էվա Խաչատրյան
Ողջու՛յն․․․Ես Էվան եմ: Իմ ընտանիքը բազմանդամ է: Իմ ընտանիքում ապրում են հայրիկս, մայրիկս, տատիկս և հորաքույրս: Իմ ընտանիքն ինձ շատ է սիրում: Հայրիկս աշխատում է բանկում, մայրիկս՝ ատամնաբուժարանում, իսկ հորաքույրս՝ օդանավակայանում: Ամենաշատը խաղում եմ տատիկիս հետ, բայց նա չի մոռանում և անընդհատ ասում է՝ «Էվա՛, գիրք կարդա և գրի՛ր»:
Հա՜, մոռացա ձեզ ասել՝ ես հարազատ քույր և եղբայր դեռ չունեմ:

Էվա

Читать далее

Ողջո՛ւյն, ես եմ․․․

«Ես» ուսումնական նախագծի շրջանակում սովորողները ներկայանում են իրենց մասին հետաքրքիր պատումներով․

Գևորգ Ավետիսյան
Ողջու՛յն, ես Սեբաստացի Գևորգն եմ, ես արդեն յոթ տարեկան եմ, բայց ամենակարևորն այն է, որ ես արդեն երկրորդ դասարանցի եմ։ Ես անչափ ուրախ եմ, որ նորից դպրոց եմ գնում։ Սեպտեմբերի մեկին ես հանդիպեցի իմ ամենաբարի ու ամենագեղեցիկ ուսուցչուհուն՝ ընկեր Լուսինեին։ Ես և դասընկերներս ընկեր Լուսինեի հետ գնացինք ճամփորդելու, դա մեր հերթական անմոռանալի օրն էր։ Այս տարի մեր դասասենյակն է փոխվել, բայց էլի առաջվա նման լուսավոր է ու գեղեցիկ։

Էվա Խաչատրյան
Ողջու՛յն, սեբաստացիներ: Ես սեբաստացի Էվան եմ, ձեզանից մեկը: Մի փոքր պատմեմ իմ մասին: Ես սովորում եմ Հյուսիսային դպրոցի 2.2 դասարանում: Գիտե՞ք, իմ ուսուցչուհին ամենաբարի ու իմաստուն ընկեր Լուսինեն է, իսկ ամեախելացիները՝ իմ դասընկերները: Ես շատ եմ սիրում նկարել և լողալ: Ահա եկավ նոր ուսումնական տարին, և ես շատ ուրախ եմ, քանի որ ձեռք կբերեմ նոր գիտելիքներ և կճամփորդեմ իմ սիրելի ուսուցչուհու և դասընկերներիս հետ:

Վիկ Աբրահամյան
Ես Վիկ Աբրահամյանն եմ: Ես յոթ տարեկան եմ: Ունեմ շատ լավ ընտանիք, ապրում եմ գեղեցիկ վայրում, հաճախում եմ Հայաստանի ամենալավ դպրոցը՝ Բլեյանի դպրոցը: Սովորում եմ երկրորդ դասարանում: Ունեմ հրաշք ուսուցչուհի, լավ դասընկերներ: Սիրում եմ խաղալ, լողալ, չեմ մոռանում սովորելու մասին: Սիրում եմ բնությունը, արևը, բոլոր բարի մարդկանց: Ուզում եմ բոլորս լինենք առողջ և ապրենք խաղաղ: Читать далее

Ուսումնական ամառ․ամփոփում

«Ուսումնական ամառ» նախագծի շրջանակում սովորողները հանդես են գալիս հավես տեսանյութերով՝ կատարած հետաքրքիր աշխատանքներով, ընտանեկան հավես ճամփորդություններով։

Դիանա Բալյան
Ընտանեկան հավես ճամփորդություն

Էվա Խաչատրյան
Թե ինչ է լինում, երբ փորձում են գոհացնել որոշ մարդկանց․ Վ․ Սարոյան

Վիկ Աբրահամյան

Читать далее

Ռոդարիական՝ «Չարաճճի կարկուտի և խորամանկ ցողիկի արկածները»

օԵս կարողանում եմ հորինել․
Հեղինակ՝ Օֆելի Զեյնալյան
Լինում է,  չի լինում, մի չարաճճի կարկուտ է լինում, որն ունենում է շատ խորամանկ քույրիկ։ Խորամանկ ցողիկը շատ է սիրում նկարել։ Ամեն երեկո, չարաճճի եղբորից թաքուն, մայրիկի հետ գնում է նկարչության դասերի։ Մի օր այդ ամենի մասին իմանում է եղբայրը և ասում է քույրիկին․
-Ինչո՞ւ ինձ էլ չես տանում քեզ հետ նկարչության դասերի, ես էլ եմ ուզում նկարել սովորել։
-Չեմ տանում, որովհետև դու շատ չար ես, նեղացնում ես բոլորին,կոտրում ես ամեն ինչ։
-Քույրի՛կ, ես խոստանում եմ, ինձ լավ կպահեմ, միայն թե ինձ էլ քեզ հետ տար դասի։ Եթե ես հաճախեմ արվեստի դպրոց, կկարողանամ նկարել և ավելի բարի ու խելոք կլինեմ։ Այս ամենը լսելով՝ մայրիկը իր տղային ևս տանում է նկարչության։ Քույր ու եղբայր ամեն առավոտյան սիրով գնում են դասի և գեղեցիկ նկարներով վերադառնում տուն։

Հեղինակ՝ Խաչիկ Միքայելյան
Կարկուտը և Ցողիկը եղբայր ու քույր էին:Կարկուտը չլսող, կամակոր, չարաճճի էր, իսկ Ցողիկը՝ հանգիստ, քնքուշ և խորամանկ: Մի օր Ցողիկը ընկավ Կարկուտի խելքին և միասին փախան տնից: Նրանք գնացին բուսաբանական այգի ու սկսեցին խաղալ պահմտոցի: Միևնույն ժամանակ վնասեցին ծառ ու թուփ: Մայրիկը նկատեց, որ քույր ու եղբայր տանը չեն և դուրս եկավ փնտրելու Կարկուտի հետքերով: Հասավ բուսաբանական այգի և առաջինը նկատեց Կարկուտի վնասած, գետնին թափված տերևները, իսկ հետո Ցողիկի մարգարիտները խոտերին: Երկուսին էլ շուտ գտավ և բերեց տուն:

Հեղինակ՝ Էվա Խաչատրյան
Մի անգամ ամպի երեխաներից չարաճճի Կարկուտը և խորամանկ Ցողիկը որոշում են անկարգություն անել Հյուսիսային դպրոցի բակում: Եվ սկսում է անդադար կարկուտ թափվել երկնքից, իսկ խորամանկ Ցողիկը ապակիների վրա նախշեր է անում: Սկզբում երեխաներին դուր եկավ անկարգ Կարկուտի և Ցողիկի արարքները, բայց հետո տխրեցին և սկսեցին մտածել, թե ինչ անեն, որ հանկարծ իրենց գեղեցիկ բակը չփչանա: Եվ սկսեցին երգել արևի երգը: Այնպիսի ոգևորությամբ էին երգում, որ արևը դուրս եկավ ամպի տակից և ջերմացրեց երեխաներին ու փչացրեց չարաճճի Կարկուտի ու խորամանկ Ցողիկի պայմանը:

Հեղինակ՝ Գևորգ Ավետիսյան
Լինում են, չեն լինում, մի քույր ու եղբայր են լինում։ Քույրը շատ գեղեցիկ աղջիկ էր, անունը՝ Ցողիկ, իսկ եղբայրը՝ մի չարաճճի տղա, անունը՝ Կարկուտ։ Մի անգամ նրանք ուզեցին բնության հետ խաղ խաղալ։ Ցողիկը շողշողուն կաթիլներով ծածկեց բոլոր բույսերին, Կարկուտն էլ որոշեց նրանից ետ չմնալ, բայց ի՞նչ իմանար խեղճ Կարկուտը, որ իր շարած մարգարիտները քարի պես ամուր են և կարող են կոտրել քնքուշ ծաղիկների նուրբ թերթիկները։ Դե, իհարկե, նա շատ տխրեց իր արարքի համար, դրա համար էլ հիմա մարգարիտներ թափում է միայն բարկացած ժամանակ ու հետո նորից ամաչում իր արարքից։ Ես էլ նրան խորհուրդ կտամ բարկացած ժամանակ ոչինչ չանել, մեկ է, հետո փոշմանելու է։ Читать далее

Նամակ ընկերոջս

Ես կարողանում եմ մուտք գործել էլեկտրոնային փոստ և նամակ գրել ընկերոջս՝

Բարի ողջո՛ւյն, իմ ընկեր՝ ընկեր Լուսինե: Ես կարծում եմ, որ իմ ամենամոտ ընկերը դուք եք, որովհետև միայն ընկերն է սովորեցնում ամենալավը, օգտակարը և օգնում դժվարին պահերին: Ես շատ ուրախ եմ, որ ունեմ Ձեզ պես լավ և հոգատար ընկեր: Ես Ձեզ շատ հարգում և սիրում եմ:

                                                                                      Ձեր ընկեր՝ սեբաստացի Վիկ

Ողջո՛ւյն, իմ դասընկերներ: Ինչպե՞ս եք անցկացրել հանգստյան օրերը: Գիտե՞ք, ես ձեզ շատ եմ կարոտել և ուզում եմ, որ նորից դպրոց գամ, որ խաղամ ձեզ հետ: Ես ուզում եմ այնպես լինի, որ մենք հաճախակի հանդիպենք արձակուրդներին ու նամակ գրելու կարիք չլինի: Ես ձեզ շատ եմ սիրում և ուրախ եմ, որ ունեմ ձեզ պես ընկերներ:

Սիրով՝ Էվայից

Բարև՛, իմ սիրելի ընկեր․․․ես քեզ շատ եմ կարոտել։ Շուտով, երբ սկսեն ամառային արձակուրդները, ես կգամ գյուղ ու մենք նորից իրար հետ երկար կխաղանք, կվազվզենք այգում։ Հիմա ես դպրոց եմ գնում։ Գիտե՞ս, ես արդեն տառաճանաչ եմ, կարողանում եմ գրքեր կարդալ։ Ես լողալ և մարզվել գիտեմ, աշխատում եմ համակարգչով։ Ես կարողանում եմ մաթեմատիկական առաջադրանքներ կատարել։ Երբ հանդիպենք, ավելի մանրամասն կպատմեմ։ Դե լավ մնա, մինչև կհանդիպենք։

Քո ընկեր՝ Գևորգ

Բարև՛, Դավիթ։ Ես արդեն գիտեմ բոլոր տառերը և իմ առաջին նամակը որոշեցի գրել քեզ: Վաղուց չենք տեսնվել, ինչպե՞ս ես, ինչպե՞ս են քո դասերը: Սիրո՞ւմ ես քո դպրոցը: Ես շատ եմ սիրում իմ դպրոցը: Իմ դասերը անցնում են շատ հետաքրքիր: Սպասում եմ քո նամակին:

Քո մանկապարտեզի ընկեր՝ Դավիթ Читать далее

Ես կարողանում եմ․․․

Էվա Խաչատրյան

Բարև Ձեզ, ես Սեբաստացի Էվա Խաչատրյանն եմ: Սովորում եմ Հյուսիսային դպրոցի 1.2 դասարանում: Հաճախելով «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր՝ ես շատ բան սովորեցի:
Ես արդեն կարողանում եմ ամենակարևորը՝ գրել, կարդալ, ունեմ մաթեմատիկական գիտելիքներ:
Գիտե°ք, իմ դպրոցում ոչ միայն գրում և կարդում են սովորական թղթի վրա, այլ նաև մեզ սովորեցրել են լինել մեդիագրագետ, և ես արդեն կարողանում եմ ինքնուրույն գրել, կարդալ, աշխատել word ֆայլով, նկարել paint նկարչական ծրագրով: Իմ դպրոցը տարբերվում է բոլոր դպրոցներից, քանի որ մեր դպրոցում մեզ օգնում են, որ մենք կարողանանք ինքնուրույն ստեղծագործել և մեր մտքերը Ճիշտ արտահայտել:

Իմ դպրոցի շնորհիվ ես կարողանում եմ երգել մեր ազգային երգերը: Ես արդեն դարձել եմ ավելի ինքնավստահ և կարողանում եմ բարձունք հաղթահարել: Ես կարողանում եմ լողալ, մարզվել, հեծանիվ վարել: Մեզ սովորեցրել են ճիշտ խնամել բույսերին, կենդանիներին: Ես արդեն կարողանում եմ նույնիսկ ուտելիք պատրաստել, քանի որ մենք դպրոցում մեր ուսուցչուհու հետ միասին շատ հաճախ ենք պատրաստում:

Հիմա զարմացաք չէ°, թե ինչքան բան եմ ես սովորել և կարողանում անել․․․Ուստի ես արդեն վստահ կարող եմ ասել՝ ես կարողանում եմ….

Օֆելի Զեյնալյան

Ես՝ Օֆելի Զեյնալյանս, Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի Հյուսիսային դպրոցի սան եմ և իմ շատ սիրելի ընկեր Լուսինե Բարխուդարյանի օգնությամբ կարողանում եմ գրել, կարդալ, տրամաբանել, մեդիադաշտում տիրապետել Paint և Word ծրագրերին։ Կարողանում եմ խնամել սենյակային և բակային բույսեր, կարաղանում եմ հեծանիվ վարել, ստեղծագործել, երգել, պարել։ Ես շատ եմ սիրում իմ դպրոցը և իմ ուսուցիչներին։

Լևոն Դավթյան

Այժմ ես կարողանում եմ ամենակարևոր բաները՝ գրել և կարդալ: Արդեն սովորել եմ հեծանիվ վարել և ազատ լողալ: Սովորել եմ աշխատել կավով և էլի շատ այլ հմտություններ եմ ձեռք բերել: Ես կարողանում եմ նկարել և աշխատել համակարգչով:

Ալեքսանդր Ավետիսյան

Վիկ Աբրահամյան

Читать далее